15/12/2017 17:56
Կամբոջայի վարչապետը կոչ է արել ԱՄՆ-ին և ԵՄ-ին սառեցնել կամբոջական առաջնորդների արտասահմանյան ակտիվները
Կամբոջայի վարչապետ Հուն Սենը կոչ է արել ԱՄՆ-ին և Եվրամիությանը սառեցնել կամբոջական առաջնորդների արտասահմանյան ակտիվներն՝ ի պատասխան իր կառավարության կողմից ընդդիմության և քաղաքացիական հասարակության հանդեպ գործադրած ճնշման, հաղորդում է AFP-ն:
Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը դադարեցրել են հաջորդ տարի Կամբոջայում կայանալիք ընտրությունների ֆինանսավորումը, Վաշինգտոնը վիզային սահմանափակումներ է սահմանել որոշ կամբոջական առաջնորդների համար: Ներկայումս ԱՄՆ-ի կամ ԵՄ-ի կողմից ակտիվները սառեցնելու առաջարկ չկա, սակայն որոշ օրենսդիրներ սատարում են այդ գաղափարին:
«Ես հորդորում եմ ԵՄ-ին և ԱՄՆ-ին սառեցնել կամբոջական առաջնորդների հարստությունը արտերկրում», - ասել է Հուն Սենը:
Ըստ նրա՝ ինքն արտերկրում փող չունի, և Եվրամիության ու ԱՄՆ-ի որևէ գործողություն իրեն չի վնասի: