16/12/2017 13:45
Պուտինը տեղեկացված է Ուլյուկաևի գործով դատավճռի մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, որը մինչ այդ հրաժարվում էր մեկնաբանել դատավճիռը, որը տնտեսական զարգացման նախկին նախարարին դատապարտել է ութ տարվա ազատազրկման խիստ ռեժիմով գաղութում, հաստատել է, որ նախագահը տեղեկացված է դատավճռի մասին, փոխանցում է РБК-ն։
Պատասխանելով այն հարցին, արդյոք Պուտինը տեղյակ է եղել դատավճռի մասին, Պեսկովն ասել է. «Այո»: Սակայն նա հրաժարվել է մեկնաբանել դատավճիռը։
Դեկտեմբերի 15-ին Մոսկվայի Զամոսկվորեցկի դատարանը Ուլյուկաևին դատապարտել է ութ տարվա ազատազրկման խիստ ռեժիմի գաղութում, նաև կաշառքի չափին համարժեք տուգանքի՝ 130․4 մլն ռուբլու չափով։ Նախկին նախարարին զրկել են բանտից ազատվելուց հետո ութ տարվա ընթացքում պետական ծառայությունում պաշտոն զբաղեցնելու իրավունքից։
Պետական դատախազն ապացուցել է Ուլյուկաևի մեղավորությունը «Ռոսնեֆտի» ղեկավար Իգոր Սեչինից 2 մլն դոլարի չափով կաշառք վերցնելու հարցում, կարծում է դատավորը: