20/01/2018 10:47
Լավրովը հերքել է Սիրիայի Աֆրինայից ռուսական զորքերի դուրս բերման մասին լուրերը
Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սիրայի Աֆրինա շրջանից՝ թուրքական գրոհից առաջ ռուսական զորքերի դուրս բերման մասին հաղորդագրությունները հերքվել են, փոխանցում է «Интерфакс»-ը:
«Այդ հաղորդագրություններն ավելի ուշ հերքվել են», - ՄԱԿ-ում ասել է ՌԴ ԱԳՆ ղեկավարը՝ պատասխանելով համապատասխան հարցին:
Ավելի վաղ, թուրքական Anadolu գործակալությունից հայտնել էին, որ ռուս զինվորականները իբր լքել են Սիրիական Աֆրինա շրջանը, որտեղ Անկարան գրոհ է նախապատրաստում: