Մարդն իր աշխարհիկ բարեկեցության համար կարողանում է բազմաթիվ խորամանկությունների դիմել, բայց ի՞նչ ենք անում մեր հոգևոր շահի համար. քահանա

13/02/2018 12:00

Մարդն իր աշխարհիկ բարեկեցության համար կարողանում է բազմաթիվ խորամանկությունների դիմել, բայց ի՞նչ ենք անում մեր հոգևոր շահի համար. քահանա


Սուրբ Հարության տոնին կամ ժողովրդական լեզվով ասած՝ Սուրբ Զատկին նախորդող Մեծ Պահքի 48 օրյա շրջանն այս տարի մեկնարկել է փետրվարի 12-ին: Ոմանք պահքի խորհուրդը գտնում են միայն կենդանական ծագման կերակրատեսակներից հրաժարվելու մեջ, ոմանց համար էլ պահքն ինքնամաքրում է՝ մարմնի և հոգու, մտքի մաքրում:

Aysor.am-ի հետ զրույցում անդրադառնալով պահքի խորհրդին՝ Արարատյան Հայրապետական Թեմի Նորագավիթի Ս. Գևորգ եկեղեցու հովիվ Տեր Վարդան քահանա Գափոյանը նկատեց՝ բնությունն ամեն տարի վերազարթոնք է ապրում, ծառերը քնում են, գարնանն արթնանում ու բերք տալիս: Մարդն էլ բնության պես է, պետք է ժամանակ առ ժամանակ վերանայի, խմբագրի ու վերարժևորի իր կյանքը: Դա մեզ համար օգտակար է, Աստծո համար՝ հաճելի:

Շատեր համար պահքը միայն ավելորդ կիլոգրամներից ազատվելու առիթ է, մեղմ ասած՝ դիետա: Արդյոք պահեցողությունը մարմնական սննդից ավելի չի շեշտում հոգևոր սննդի կարևորությունը: Հարցին՝ ի վերջո պահքն ինքնազրկո՞ւմ է, զսպվածությո՞ւն, թե մեկ այլ առաքելություն ունի, քահանան պատասխանեց.

«Երբ Աստվածաշունչն ընթերցում ես, հասկանում ես՝ ամեն ինչ այս կյանքում մարդու համար է, Աստծո ծրագրի մեջ գերագույնը մարդն է: Մենք ոչ թե միայն կենդանական ծագում ունեցող կրակրատեսակներից ենք հրաժարվում, այլ չափավորության մեջ ենք մտնում: Ի վերջո՝ լավի շատն էլ լավ չի. եթե անընդհատ առատ սեղանների շուրջ անցկացնենք, դա էլ իր իմաստը կկորցնի, նաև՝ ի վնաս մեզ կլինի: Շատ գումար ունեցողը կարող է պարզապես ծախսել, կամ՝ չափից ավելի շռայլ կյանք վարելով, անխնա օգտագործելով՝ մսխել ու վատնել: Եթե մարդն, օրինակ, ուզում է գիտակցել ջրի կարևորությունն ու անհրաժեշտությունը, ապա պետք է անապատում ապրի»:

Քահանայի բնորոշմամբ՝ պահքի ժամանակ պետք է ոչ թե սևեռվել այն մտքին, թե ի՞նչ ուտել այսօր, այլ՝ ուտել այն, ինչ այդ պահին ձեռքի տակ կա և պահոց է, թեկուզ՝ ցամաք հաց ու ջուր: Եթե պահք ենք պահում ինքներս մեզ վերանորոգելու համար, ապա դա միայն մարմինը չէ. պետք է հրաժարվել վատ սորություններից, բեռնաթափվել մեղքերից, սխալներից, վնասակար ու չար մտքներից, մեր ներսում տեղ գտած բեռներից:

«Մարդիկ կան՝ ամիսներ շարունակ միս չեն ուտում ու դրա անհրաժեշտությունն էլ չեն զգում, բայց երբ Պահքի շրջանն է գալիս, խառնվում են իրար ու մտածում՝ բա ի՞նչ ուտեն, եթե ոչ միս: Դա հոգեբանությամբ է պայմանավորված… Ինչ հոգսեր, խնդիրներ, տարվա ընթացքում հավաքված բացասական էմոցիաներ, նախանձ ու չկամություն ձեր մեջ ունեք, դուրս հանեք: Մենք սիրում ենք կոկիկ արտաքին ունենալ, մաքուր ու հարդարված լինենք, այդկերպ նաև մեր ներքինը պետք է լինի: Թե չէ երբեմն առաջնություն տալով արտաքինին՝ ետ ենք մղում մեր ներսի մարդուն ու ներքին հարստությանը», - նշեց մեր զրուցակիցը:

Հարցին՝ եթե, օրինակ, մարդն իր ամբողջ կյանքում ապրում է Աստծո գրած պատվիրաններին համապատասխան՝ չի գողանում, չի սպանում, չի շնանում, հարգում է ծնողներին, բայց թեկուզ 48 օր չի կարողանում հրաժարվել սննդային բարիքներից, արդյոք իր պահքն անընդունելի ու թերի է համարվում, հոգևորականը նկատեց.

«Դա էլ ընդունելի տարբերակ է ու շատ լավ է, միայն թե սրտանց լինի: Այնուամենայնիվ, եթե նույնիսկ ինչ-ինչ պատճառներից ելնելով (առողջական խնդիրներ՝ հեղ.) չեք կարող սննդային պահքը պահել, ապա գոնե չափավորություն ցուցաբերեք»:

2018 թվականին Մեծ Պահքի շրջանում Միջինքն ընկնում է մարտի 7-ին: Տարածված տեսակետ է, որ հենց այդ օրը բոլոր նրանք, ովքեր պահք են պահում, կարող են օգտվել նաև կենդանական ծագման խոհանոցից: Տեր Վարդան քահանա Գափոյանն ընդգծեց՝ նման բան չկա:

Մեծ Պահքի յոթ կիրակիներն են Բուն բարեկենդանը, Արտաքսման, Անառակի, Տնտեսի, Դատավորի, Գալստյան և Ծաղկազարդի կիրակիները, որոնցից յուրաքանչյուրն ունի իր խորհուրդը:

Բուն Բարեկենդանը բարություն ու կենդանություն է խորհրդանշում, խնջույք ու խրախճանք: Ադամի ու Եվայի դրախտային երանավետ կյանքի մասին է:

Հաջորդ կիրակին մարդու՝ մեղքի պատճառով դրախտից Արտաքսումն է:

Երրորդ կիրակին Անառակ որդու զղջումն ու դեպի Հայրը վերադարձն է: Մեր կյանքում էլ կան մարդիկ, ովքեր մոլորվել են ու մենք ցանկություն ունենք նրանց շտկվելը տեսնել:

Տնտեսի կիրակին այն մարդու մասին է, ով պատասխանատու է իրեն հանձնված տնտեսության համար: Քահանան ակնարկում է՝ մարդն իր աշխարհիկ բարեկեցության համար կարողանում է բազմաթիվ խորամանկությունների դիմել՝ կեղծ լացել, ոււրիշի ոտքի տակը փորել, կաշառել ու ծանոթներ մեջ գցել: Բայց ի՞նչ ենք անում մեր հոգևոր «շահի» համար…

Հաջորդ՝ Դատավորի կիրակին նաև աղոթքի կիրակի է, քանի որ մեզ սովորեցնում ու պատգամում է անդադար աղոթել, Աստծուց իմաստություն ու հավատ խնդրել: Այն ամենը, ինչը պետք է երկրի վրա Աստծո կամքը կատարելու համար: Ամեն մարդ իր օրվա որոշակի հատված պետք է տրամադրի Աստծուն՝ դա կլինի առավոտյան տանից դուրս գալուց առաջ, թե երեկոյան՝ քնելիս:

Վերջին` Գալստյան կիրակիի հիմնական նպատակն այն է, որ մարդն ամեն պահի պատրաստ լինի ոչ թե մահանալու, այլ՝ Աստծո մոտ գնալու, կամ՝ Նրան դիմավորելու, երբ Ինքը կգա:

«Հոգին մաքուր ու պատրաստ պահելը նման է տունը մաքուր պահելուն: Չէ՞ որ մենք չենք սպասում՝ տունը կմաքրենք, երբ իմանանք հյուր է գալու, այլ այն միշտ կոկիկ ու մաքուր ենք պահում՝ միշտ պատրաստ այդ հյուրին ընդունելու», - Aysor.am-ի հետ զրույցը եզրափակեց Տեր Վարդան քահանա Գափոյանը:

Վերջին՝ Ծաղկազարդի կիրակին Քրիստոսի փառավոր մուտքն է Երուսաղեմ, ով եկավ ամենամեծ դասը տալու իր առաքյալներին ու մեզ: Նրա ամենակարևոր դասը Հարության դասն էր: Երուսաղեմ մտնելով էլ սկսվում է Մեծ Պահքի Ավագ՝ Քրիստոսի երկրային կյանքի վերջին շաբաթը:

Այս տարի Սուրբ Հարության տոնը նշվելու է ապրիլի 1-ին: Հենց այդ օրը 48 օրյա զսպվածություն ցուցաբերած բոլոր քրիստոնյաները մաքուր մարմնով ու հոգով մասնակցելու են Սուրբ Պատարագին ու ճաշակեն Սուրբ հաղորդությունը:

Հեղինակ՝ Նելլի Մարգարյան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07/05/2024 23:00 «Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղել 07/05/2024 22:48 Բարտոլինյան գեղձի կիստա. Բուժումը 07/05/2024 22:35 Առաջին երկիրը, որտեղ կայցելի Պուտինը՝ վերընտրվելուց հետո, Չինաստանն է 07/05/2024 22:20 Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում էր 07/05/2024 22:06 Վթար Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել 07/05/2024 21:54 Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ 07/05/2024 21:47 Կադիրովը մայիսի 9-ից հետո նոր, լավ փոփոխություններ է ակնկալում 07/05/2024 21:31 Ռուսաստանը համաշխարհային տերություն է․ Պուտին 07/05/2024 21:21 Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս․ Զգացվել է Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում 07/05/2024 21:14 Հիսուսն իմ Աստվածն ա՝ առանց միջնորդի․ Արմեն Փամբուխչյան 07/05/2024 21:08 Խոշոր հրդեհ Երևանի Դեղատան փողոցում․ Տներից մեկում 63-ամյա բնակչի դին է հայտնաբերվել 07/05/2024 20:59 «Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարման գործում»․ Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը 07/05/2024 20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն Բաբայան 07/05/2024 20:30 «Եկեղեցին զգուշացնում է այն ամենի մասին, ինչը մենք չկարողացանք կանխել Արցախում»․ Մետաքսե Հակոբյանը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին 07/05/2024 20:15 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 07/05/2024 20:00 Փաշինյանի «ռյուկզակը» խորհրդանիշ էր, որ մարդիկ «ռյուկզակները» գցելու են ուսներին, դուրս գան, ոնց որ Արցախի դեպքում արեցին․ Նույնը կլինի Հայաստանում, եթե չպայքարենք․ Քաղաքացի 07/05/2024 19:45 Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին 07/05/2024 19:30 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց 07/05/2024 19:18 Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան 07/05/2024 19:07 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) 07/05/2024 18:54 Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում 07/05/2024 18:45 «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում 07/05/2024 18:30 Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ 07/05/2024 18:17 Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 07/05/2024 18:06 ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 07/05/2024 17:53 Ճշմարտությունը կհաղթի ստին․ Արթուր Վանեցյան 07/05/2024 17:46 Հոգևոր սպասավորները չեն կարող անհաղորդ մնալ ժողովրդի անհանգստություններին․ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ 07/05/2024 17:36 «Հայաստանում ազատ խոսքը բանտարկված է, բավական է լռեք». Բողոքի ակցիա` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ 07/05/2024 17:26 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Ահազանգ 07/05/2024 17:14 ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան 07/05/2024 17:02 Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան 07/05/2024 16:52 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից 07/05/2024 16:42 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում 07/05/2024 16:35 Հայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 07/05/2024 16:32 Թուրքիայում կցուցադրվի Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը 07/05/2024 16:29 Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան 07/05/2024 16:27 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 07/05/2024 16:23 Քննադատելն ինքնանպատա՞կ է, որ ԵԱՏՄ-ին քննադատենք. Փաշինյան 07/05/2024 16:19 Սյուները գյուղի մեջ են լինելու, վաղը էստեղ չենք լինելու, որովհետև մնում է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ (Տեսանյութ) 07/05/2024 16:16 Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը. Կիրանցի գյուղապետն ասել է, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին (Տեսանյութ) 07/05/2024 16:09 Բոլորդ կգնաք, Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 16:05 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին և ողջունեց երթին միացած չարենցավանցիներին (Տեսանյութ) 07/05/2024 15:56 ՔՊ-ի քաղաքական թիմը շատ կուռ է. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին (Տեսանյութ) 07/05/2024 15:49 Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․ Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց (Տեսանյութ) 07/05/2024 15:37 Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել. Միքայել Սրբազան (Հրապարակ) 07/05/2024 15:33 Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից հող տա․ Բագրատ Սրբազան 07/05/2024 15:30 «IMPERIAL ORCHESTRA»-ն Երևանին զգացմունքների կայսրություն կնվիրի 07/05/2024 15:20 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ 07/05/2024 15:18 Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Փաշինյան 07/05/2024 15:11 Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել, այն ոչնչացվել է 07/05/2024 15:06 Արմավիրում վթարային ջրանջատում կլինի 07/05/2024 15:03 Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստին 07/05/2024 15:01 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը, քանի որ հրավեր չի ստացել 07/05/2024 14:56 Ռադիո մտնելիս այնտեղի ոստիկաններից ու աշխատողներից մի 600 անագամ ներողություն եմ խնդրել, դուռը ջարդել եմ, հետո իմ ձեռքով սվաղել եմ. Փաշինյան 07/05/2024 14:51 Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, ո՞նց, սրճարանները փակելո՞ւ ենք, մոմավառության ու մոմավաճառության կետե՞ր ենք բացելու. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 14:46 Ես «Սիլ» ջուր եմ խմում․ Սրբազանի ակնարկը 07/05/2024 14:44 Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան 07/05/2024 14:40 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է․ 25-ամյա երիտասարդ է կալանավորվել․ ՔԿ 07/05/2024 14:37 Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 07/05/2024 14:35 Մենք որդեգրել ենք ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն. Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին 07/05/2024 14:33 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ ՀԱՍԵ Արցախի թեմի կոչը 07/05/2024 14:31 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Սրբազանը՝ Փաշինյանին 07/05/2024 14:25 Իմ բոլոր երեխաները Կիրանցում են ամառային արձակուրդներն անցկացրել, Արփին ավելի քիչ. Փաշինյան 07/05/2024 14:21 Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան 07/05/2024 14:17 Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի 07/05/2024 14:11 Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի, բացառված բան է. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ զգուշացում արեց 07/05/2024 14:04 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. Փաշինյան 07/05/2024 13:57 Պուտինը պաշտոնապես երդվել է և վերստանձնել ՌԴ նախագահի պաշտոնը 07/05/2024 13:53 Նախորդ տարի մասնակցել եմ, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ. Փաշինյանը` մայիսի 9-ին Մոսկվայի շքերթին չմասնակցելու մասին 07/05/2024 13:50 «Արդեն անլուրջ է». Նիկոլ Փաշինյանն՝ իր հրաժարականի մասին 07/05/2024 13:46 Ես չեմ եկել վարչապետի թեկնածու լինելու հարցը քննարկելու, եկել եմ շարժմանն ու Սրբազանին աջակցելու․ Թաթոյան (Տեսանյութ) 07/05/2024 13:40 Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կարող եք, օգնեք Լէո Նիկոլյանին. Տեր Սերոբ քահանա 07/05/2024 13:33 Փակուղային զգացողությունը հաղթահարված եմ համարում. մենք գտել ենք մեր հայրենիքը. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 13:28 Ովքեր պահանջում են դադարեցնել սահմանազատումը, ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար. Փաշինյան 07/05/2024 13:24 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքել 07/05/2024 13:21 Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից 07/05/2024 13:15 Որևէ երաշխիք չկա, ասում են՝ «երկու գյուղ տվեցինք, դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում», սա ասելու բա՞ն է, նույնիսկ վերացում չի է՜, նվազեցում․ Սրբազան 07/05/2024 13:11 Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա. կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում 07/05/2024 13:08 1988-ի սահմանազատման գործընթացի փաթեթը տեսել ենք, մեր սեղանին է, բայց այն իրավական ուժ չի ստացել. Փաշինյան (Տեսանյութ) 07/05/2024 13:03 Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա հրապարակ, որը կարող է տեղավորել 3մլն վարչապետի. Փաշինյանը՝ քաղաքացիներին հանդիպելու մասին (Տեսանյութ) 07/05/2024 12:56 Ես մարդկանց վրա չեմ թքել երբեք, էն էլ թիկնապահների բռնած վիճակով, թող չվախենա դրանից․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ) 07/05/2024 12:48 Տավուշում սահմանազատման գործընթացն ունի մի նպատակ՝ անիրագործելի դարձնել պատերազմը. այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսն արված է. Փաշինյան 07/05/2024 12:44 Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 07/05/2024 12:39 Սահմանային սյուներն անվտանգության երաշխիքի սյուներ են. Փաշինյան (Տեսանյութ) 07/05/2024 12:35 Ամեն ինչ անելու ենք, որ սահմանային սյուները շատացնենք. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 12:32 Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 07/05/2024 12:29 Մենք պետք է համերաշխ լինենք, եթե ՔՊ-ից էլ հայտարարեն՝ միանում ենք, պետք է ողջունենք․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարունակվում է երթը դեպի Երևան (Տեսանյութ) 07/05/2024 12:25 Եկեղեցու սպասավորները ոչ թե սպառնում են խլել աշխարհիկ պետությունը մեզանից, այլ ընդվզում են մեր քաղաքական մտքի հանդեպ իրենց գերակայության անդառնալի կորստի դեմ 07/05/2024 12:19 Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չգնաց, որովհետև կա՛մ չթողեցին, կա՛մ էլ նախընտրելի էր Էրդողանի երդմնակալությանը գնալն ու Ալիևի և տիկնոջ հետևում նստելը 07/05/2024 12:14 Իշխանությունն ամեն գնով փորձում է անվանարկել տարբեր ուժերին, թե իրականացվում է ռուսական որևէ պլան․ Աբրահամյան 07/05/2024 12:10 Ընդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Խաչատրյան 07/05/2024 12:05 LIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը 07/05/2024 11:57 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ակտիվ մասնակցություն ունեն դաշնակցականները, մենք աջակցում ու կոչ ենք անում բոլորին միանալ․ Խաչատրյան (Տեսանյութ) 07/05/2024 11:52 Արդյո՞ք ՔՊ-ն որևէ հիմք ունի հայտարարելու, որ տավուշյան շարժումն ուղղորդվում է ՌԴ-ից 07/05/2024 11:46 Գլխավոր դատախազը հերքեց իշխանությունների պնդումները, որ որոշ ուժեր արտերկրից դրդված՝ փորձում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնել․ Խաչատրյան (Տեսանյութ) 07/05/2024 11:42 Աշոցք. Բավրայում ձյուն է եկել (Լուսանկարներ) 07/05/2024 11:39 Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 07/05/2024 11:37 ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է. Վարդանյանը՝ Տավուշ չգնալու մասին 07/05/2024 11:31 Պետական ինստիտուտները և ՔՊ-ն կանգնած են սահմանամերձ բնակիչների կողքին. խնդիրները միասին ենք լուծելու. ՔՊ-ական պատգամավոր 07/05/2024 11:22 Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել Հայաստանին

Տվյալ բաժնի վերջին նյութերը