15/02/2018 22:35
«Ելք»-ի առաջադրած վարչապետի թեկնածուն չի կարող մրցակից լինել Հանրապետականին. Շարմազանով
ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը ուրախ է «Ելք»-ի համար, որ ունեն վարչապետի թեկնածու:
«Ուրախ եմ իրենց համար, շնորհավորում եմ, որ ունեն նաև վարչապետի թեկնածու», - ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողներին ասաց Է.Շարմազանովը:
Հարցին, թե ՀՀԿ-ն չի վախենում մրցակցությունից, Է.Շարմազանովը պատասխանեց. «Մրցակցություն չի կարող լինել, քանի որ վարչապետ ընտրվում է այն անձը, ով վայելում է քաղաքական մեծամասնության վստահությունը»:
Նա հիշեցրեց, որ 58 պատգամավոր ունի ՀՀԿ-ն, ևս 7-ը՝ կոալիցիոն գործընկեր ՀՅԴ-ն:
Շարմազանովը տեղեկացրեց նաև, որ շուտով կկայանա նախագահ Սարգսյանի ու ՀՀԿ-ի կողմից առաջարկված նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հանդիպումը:
«Շատ շուտով, մոտ օրերս տեղի կունենա հանդիպումը», - ասաց նա: