20/02/2018 15:29
Թուրք 17 պաշտոնյա փախել է Հունաստան
Թուրք 17 պաշտոնյա երկուշաբթի փչովի նավակով Թուրքիայից փախել է Հունաստան, հայտնում է РИА Новости-ն՝ հղում անելով politischios.gr կայքին:
«Փախստականները Թուրքիայի պետական ծառայողներ և դատավորներ են: Նրանք պնդում են, որ Թուրքիայում իրենց սպառնում են Էրդողանի ռեժիմի հալածանքներն ու բանտարկությունը: Նրանք գրանցվելու համար տեղափոխվել են փախստականների և միգրանտների ընդունման կենտրոն», - նշում է պարբերականը: