21/02/2018 14:22
Ո՞վ է իրավունք տվել, որ վաստակաշատ գիտնական մարդուն ասես՝ հենց 70-դ լրացավ, երիտասարդի կբերեմ. Միքայել Մելքումյան
Ո՞վ է իրավունք տվել տարիքով ու միջին սերնդի մարդկանց հակադրել իրար, «Բարձրագույն կրթության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումների ժամանակ հետաքրքրվեց ՀՀ ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ անդրադառնալով վարչական աշխատանքում 70 տարեկանը լրացած անձանց աշխատելու արգելքի կետին:
«Տե՞նց իրավունք տված կա, որ վաստակաշատ գիտնական մարդկանց ասում ես՝ հենց 70-դ լրացավ, երիտասարդի կբերեմ: Մի հակադրեք, սա ճիշտ լուծում չէ: Մենք գիտենք ճիշտ լուծումն ու կասենք՝ այն ինչպիսին է», - նշեց նա:
Մելքումյանը նաև ասաց, որ եթե ռեկտորի համար սահմանվի 70 տարեկան շեմ, ապա նման տարիքային շեմ պետք է սահմանվի նաև պրոռեկտրի, դեկանի, ամբիոնի վարիչների համար: «Դիսկրիմինացիա մի արեք», - ասաց նա:
Մելքումյանն ասաց, որ «Ծառուկյան» խմբակցությունը նման տեսքով օրինագծի ներկայացվելու դեպքում դեմ է քվեարկելու: