28/02/2018 19:43
Մակեդոնիայում այրել են Հունաստանի դրոշը
Զանգվածային բողոքի ակցիայի մասնակիցները, որն ընթանում է Սկոպիեում Մակեդոնիայի անվանումը փոխելու դեմ, փետրվարի լույս 28-ի գիշերն այրել են Հունաստանի ազգային դրոշը և պահանջել են դադարեցնել Աթենքի հետ բանակցությունները երկրի վերանվանման շուրջը, փոխանցում է РИА Новости-ն:
Մակեդոնիայի մայրաքաղաքում փետրվարի 27-ի ուշ երեկոյան բողոքի զանգվածային ակցիան հավաքել էր մի քանի հազար մասնակցիների` «Հանուն միասնական Մակեդոնիայի» շարժման գլխավորությամբ, նաև արտասահամանում մակեդոնական սփյուռքի և չճանաչված մակեդոնական ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչների:
Սկոպիեն և Աթենքը մտադիր են առաջիկա ամիսներին լուծել «Մակեդոնիա» անվան շուրջը ծագած վեճը, որը հանրապետությանը խանգարում է անդամակցելու ՆԱՏՕ-ին և Եվրամիությանը:
Հունաստանը պահանջում է փոխել հարևան երկրի անունը, որպեսզի այն չշփոթեն Հունաստանի Մակեդոնիայի մարզի հետ, և կարծում է, որ Սկոպիեն վարում է իռեդենտիզմի քաղաքականություն, այսինքն՝ փորձում է բաժանված ժողովրդով տարածքները միավորել միասնական պետության շրջանակներում: