03/03/2018 14:30
ՌԴ պաշտպանության փոխնախարար. ԱՄՆ-ն ծրագրում է ՌԴ սահմանների մոտ տեղակայել ՀՀՊ համակարգի 400 հրթիռ
Միացյալ Նահանգները ծրագրում է ՌԴ սահմանների մոտ տեղակայել ընդհանուր առմամբ հակահրթիռային պաշտպանության գլոբալ համակարգի 400 հրթիռ, հայտարարել է ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը, փոխանցում է Vesti.ru-ն
Միացյալ Նահանգների կողմից հակահրթիռային պաշտպանության օղակով Ռուսաստանի շրջափակման աշխատանք է ընթանում։
Մասնավորապես, ՀՀՊ համակարգեր կան Ռումինիայում, Բալթյան երկրներում, տեղակայման աշխատանքն ավարտվում է նաև Լեհաստանում։ Ապագայում ամերիկյան ՀՀՊ համակարգեր կտեղակայվեն Հրվ. Կորեայում և Ճապոնիայում։