14/03/2018 15:24
Հայաստանը կարևոր դեր ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար. Սինձո Աբե
Հայաստանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ Արմեն Սարգսյանին շնորհավորական ուղերձ է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեն:
Նա նշել է, որ Հայաստանը կարևոր դեր ունի Կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության համար, և Հայաստանի հաստատուն զարգացումը կենսական նշանակություն ունի:
«Հայաստանը Ճապոնիայի համար հուսալի գործընկեր է և հավատարիմ `այնպիսի հիմնարար արժեքների, ինչպիսին են ազատությունը, ժողովրդավարությունը, մարդու իրավունքները և օրենքի գերակայությունը: Ուրախ եմ, որ մեր երկրները սերտ համագործակցում են ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային ասպարեզում», - նշել է Ս.Աբեն:
Ընդգծելով հայ-ճապոնական փոխգործակցությունը մեծ ներուժը, վարչապետը Աբեն հույս է հայտնել, որ ապագայում երկկողմ կապերն ավելի կխորանան ու կամրապնդվեն:
Արմեն Սարգսյանին շնորհավորել է նաեւ Բուլղարիայի Հանրապետության նախագահ Ռումեն Ռադևը: