15/03/2018 16:56
Իսրայելցի զինվորականները 15 պաղեստինցի են ձերբակալել Հորդանան գետի Արևմտյան ափին
Հինգշաբթի գիշերը առնվազն 15 պաղեստինցի է ձերբակալվել Հորդանան գետի Արեւմտյան ափին և Արևելյան Երուսաղեմում իսրայելցի զինծառայողների ու հատուկ ծառայությունների ստուգարշավների ժամանակ, հայտնել է Jerusalem Post իսրայելական թերթը, փոխանցում է «Интерфакс»-ը:
Հրատարակության տեղեկատվության համաձայն, ձերբակալությունների պատճառ են դարձել կասկածները պաղեստինցիների ահաբեկչական գործունեության և խաղաղ բնակիչների ու իրավապահ մարմինների աշխատակիցների նկատմամբ ու բռնի գործողությունների հարցում: Նրանց կալանքի տակ են վերցրել հարցաքննության համար:
Պաղեստինցի կալանավորների ընկերության տվյալներով՝ վեց պաղեստինցի կալանքի տակ Է վերցվել Նաբլուս քաղաքում, չորսը՝ Քեբրոնում և Ռամալլահում, ևս երեքը՝ Երուսաղեմից արեւելք ընկած Հիզմա բնակավայրում: