Մենք պետք է հասնենք արդարադատության բարձր մակարդակի. Սերժ Սարգսյանն ընդունել է ԲԴԽ-ի անդամներին

16/03/2018 19:29

Մենք պետք է հասնենք արդարադատության բարձր մակարդակի. Սերժ Սարգսյանն ընդունել է ԲԴԽ-ի անդամներին


Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Բարձրագույն դատական խորհրդի առաջին կազմի հետ: Հանրապետության Նախագահը շնորհավորել է խորհրդի անդամներին և նախագահին ընտրվելու կապակցությամբ, մաղթել հաջողություններ, արդյունավետ աշխատանք և վստահություն հայտնել, որ Բարձրագույն դատական խորհրդի անդամներից յուրաքանչյուրն իր եռանդը, փորձն ու գիտելիքները կներդնի ի նպաստ պետական այս կարևոր կառույցի կայացման և արդյունավետ գործունեության:

Նախագահի լրատվական ծառայությունից տեղեկացնում են, որ հանդիպման ժամանակ Նախագահ Սարգսյանը նաև իր մոտեցումներն ու ակնկալիքներն է ներկայացրել Սահմանադրության փոփոխության արդյունքում ձևավորված նոր պետական մարմնից՝ Բարձրագույն դատական խորհրդից:

«Հարգելի՛ գործընկերներ,

Մեկ ամսից էլ պակաս ժամանակ է մնացել այն օրվան, երբ դուք արդեն պաշտոնապես ստանձնելու եք սահմանադրական այս մարմինը ներկայացնելու բարձր պատիվը: Կարծում եմ, որ խորհրդի առաջին կազմում ընտրվելը կրկնակի է բարձրացնում պատասխանատվությունը, քանի որ դուք եք կայացնելու այդ մարմինը, իսկ այդ անկախ մարմնի կայացումից շատ բան է կախված մեր երկրում:

Ցանկանում եմ անհատապես շնորհավորել Ձեզ, պարո՛ն Հարությունյան:Համոզված եմ, որ Ձեր ղեկավարությամբ տեսանելի ապագայում Բարձրագույն դատական խորհուրդը կուրվագծի իր կայացման ճանապարհը և իր արժանի տեղը կունենա մեր պետական մարմինների համակարգում և ոչ միայն: Ես վստահ եմ, որ անցնելու է որոշ ժամանակ և արդեն միջազգային ասպարեզում, մասնագիտական հարթակներում ճանաչելու են Հայաստանի Բարձրագույն դատական խորհուրդը:

Գաղտնիք չէ, որ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգով ի սկզբանե նախատեսված է եղել բարձրացնել Արդարադատության խորհրդի դերակատարությունը: Սակայն, հաշվի առնելով դատական իշխանության անկախության հանգամանքը, մասնագիտական խորհուրդն առաջարկեց ի վերջո ստեղծել մարմին, որը պատասխանատվություն կկրի դատարանների և դատավորների անկախության բարձրացման հարցում:

Սա չի նշանակում, որ մենք անտեսում կամ անտեսել ենք Արդարադատության խորհրդի դերակատարությունը մեր դատական համակարգի կայացման գործում, ավելին՝ պետք է ասեմ, որ Արդարադատության խորհուրդն այս քսան տարիների ընթացքում իր ներդրումն ունեցել է: Որքան էլ մեր հանրությունը, անձամբ ես որոշակի խնդիրներ տեսնենք, կամ կարծիք ունենանք դատական համակարգի անկախության և արդար դատավճիռների կայացման հարցում, այնուհանդերձ, մեր դատական համակարգն այսօր չի կարելի համեմատել ոչ տասը, ոչ տասնհինգ տարի առաջվա եղածի հետ:

Ես կարծում եմ, որ Բարձրագույն դատական խորհուրդը պետք է արդարացնի ոչ միայն այն մարդկանց ակնկալիքները, ովքեր նախագծել են այս խորհուրդը, այլ, իհարկե, նաև մեր հանրության ակնկալիքները:

Իմ խորին համոզմամբ՝ այն մարմինները, որոնք օժտված են Սահմանադրությամբ նախատեսված մեծ լիազորություններով, պետք է կրեն նաև մեծ պատասխանատվություն: Այստեղ այլ ճանապարհ չկա: Եվ այս մոտեցումը վերաբերում է ոչ միայն Բարձրագույն դատական խորհրդին, այլ հենց նույն Սահմանադրությամբ նախատեսված բոլոր պետական մարմիններին: Կիսանախագահական համակարգը որոշակի խնդիրներ լուծել է մեր երկրի զարգացման գործում, բայց հավատացեք՝ զարգացման համար այն լավագույնը չէ:

Իհարկե, մենք մշտապես ասել ենք, այժմ էլ ասում ենք և ասելու ենք նաև հետագայում, որ երկիրը կարող է զարգացման մեծ թափ, մեծ տեմպ ունենալ կառավարման ցանկացած ձևի պարագայում: Սա ճշմարտություն է, բայց ճշմարտություն է նաև այն, որ տասնամյակների փորձություն անցած մեխանիզմները կարող են նպաստել կամ խոչընդոտել այդ զարգացմանը:

Դուք ունեք շատ մեծ լիազորություններ: Դուք եք լինելու այն միակ մարմինը, որ ընտրելու և նշանակելու է դատավորներին, դուք եք լինելու նաև այն միակ մարմինը, որ կասեցնելու կամ պատասխանատվության է կանչելու դատավորներին:

Ցանկանում եմ, մաղթել ձեզ վճռականություն և հույս եմ հայտնում, որ ձեզնից որևէ մեկը չի փորձելու բարեսիրտ լինել, այն իմաստով, որ բարեսիրտ լինել՝ չի նշանակում սխալները ներել, բարի ու բարեսիրտ լինել՝ երբեք չի նշանակում չտեսնել այն հիմնախնդիրը, որ դառնում է համակարգային, որ վնաս է հասցնում պետությանը: Կարծում եմ՝ ձեզնից որևէ մեկը չի կասկածում, որ պետության զարգացման համար արդարադատությունը ուղղակի առաջնային է՝ լինի տնտեսություն, քաղաքականություն, թե այլ ոլորտ:

Խորհուրդը մի առանձնահատկություն էլ ունի՝ այն ձևավորվել է հավասարության սկզբունքի հիման վրա: Խորհրդում ընդգրկվել են ինչպես տարիների փորձառություն ունեցող պրակտիկ դատավորներ, այնպես էլ իրավաբան-գիտնականներ: Վստահ եմ, որ ամբողջովին գիտակցում եք, որ դուք երկու տարբեր համայնքների ներկայացուցիչներ չեք, և հատկապես հանրության համար դուք պետք է ներկայանաք որպես միասնական մարմին:

Մնացած բոլոր պարագաներում խաթարվելու են Բարձրագույն դատական խորհրդի աշխատանքները և միայն վնաս են հասցնելու: Որքան ցանկանում եք վիճեք, բանավիճեք ձեր խորհրդի նիստերի ժամանակ, ձեր առանձնասենյակներում, բայց պաշտպանելով մեր իրավապահ համակարգի ամենակարևոր օղակի՝ դատարանի շահը: Մենք պետք է հասնենք արդարադատության բարձր մակարդակի: Սա՛ է մեր առջև դրված խնդիրը:

Հասկանալի է, որ սրանք ցուցումներ չեն, այլ իմ մոտեցումները, մի մարդու մոտեցումներ, ով մանրամասն, մշտապես մասնագիտական խորհրդի հետ մասնակցել է քննարկումներին և ունեցել է մեծ ցանկություն ստեղծելու մի մարմին, որ կարող է էական դերակատարություն ունենալ մեր դատարանների անկախության կայացման մեծ գործում. անկախության, բայց ոչ ամեն ինչից, այլ միշտ օրենքի առջև հաշվետու լինելով: Առաջին հերթին դատավորը պետք է օրենքի առջև հաշվետու լինի, որովհետև եթե նա ուրիշներին է սովորեցնում հաշվետու լինել օրենքի առջև, ուրիշներին է պարտադրում կատարել օրենքը ամբողջ ծավալով՝ առաջինը ինքը պետք է այդպիսին լինի: Շատ պարզ բան է՝ պիտի ասի՝ արա այնպես, ինչպես ես:

Մեկ անգամ ևս ցանկանում եմ բոլորիդ շնորհավորել և մաղթել հաջողություններ: Վստահ եմ, որ տեսանելի ապագայում խորհուրդը կայանալու է»,-ասել է Հանրապետության Նախագահը:

Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Հարությունյանը իր և խորհրդի անդամների անունից շնորհակալություն է հայտնել Հանրապետության Նախագահին՝ օրենսդիր, գործադիր, դատական իշխանությունների բնականոն գործունեությունը ապահովելու նրա սահմանադրական գործառույթի շրջանակներում խորհրդի հետ հանդիպման և շնորհավորանքի ու բարեմաղթանքների համար: Գագիկ Հարությունյանը վստահեցրել է, որ խորհրդի բոլոր անդամներն անմնացորդ աշխատանքով և պարտքի ու պատասխանատվության զգացումով պատրաստ են ստանձնելու իրենց վերապահված պարտականությունները և արդարացնելու այն ակնկալիքները, որ կան նորաստեղծ սահմանադրական այս մարմնից:

«Մեր գործընկերների հետ մենք քննարկել ենք, և Դուք էլ շեշտեցիք, մեծարգո՛ Նախագահ, այն կարևոր հանգամանքը, որ այստեղ արդեն չկա այն տարբերակումը, թե խորհրդի անդամները դատարանից են, համալսարանից, գիտությունից՝ այստեղ կա միասնական պատասխանատվություն ժողովրդի առջև: Այսինքն՝ միասնական պարտքի զգացում՝ վստահություն ձեռք բերելու և որքան հնարավոր է շուտ արձանագրելու դրական արդյունքներ: Սպասվում է իսկապես լուրջ, ծանրաբեռնված աշխատանք»,-ասել է Բարձրագույն դատական խորհրդի նախագահը և տեղեկացրել է, որ չնայած մեկ ամսից քիչ ժամանակ է մնացել խորհրդի լիազորությունների ստանձնմանը, սակայն գործնականում խորհուրդն արդեն լծվել է նախապատրաստական աշխատանքի, առանց որի, ըստ նրա, դժվար կլինի ժամանակին իրականացնել սպասվող ծավալուն աշխատանքը և շտապ լուծումներ տալ առանցքային խնդիրներին:


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

Այսօր, 20:15 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին Այսօր, 20:00 Փաշինյանի «ռյուկզակը» խորհրդանիշ էր, որ մարդիկ «ռյուկզակները» գցելու են ուսներին, դուրս գան, ոնց որ Արցախի դեպքում արեցին․ Նույնը կլինի Հայաստանում, եթե չպայքարենք․ Քաղաքացի Այսօր, 19:45 Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին Այսօր, 19:30 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց Այսօր, 19:18 Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան Այսօր, 19:07 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) Այսօր, 18:54 Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում Այսօր, 18:45 «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում Այսօր, 18:30 Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ Այսօր, 18:17 Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման Այսօր, 18:06 ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը Այսօր, 17:53 Ճշմարտությունը կհաղթի ստին․ Արթուր Վանեցյան Այսօր, 17:46 Հոգևոր սպասավորները չեն կարող անհաղորդ մնալ ժողովրդի անհանգստություններին․ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ Այսօր, 17:36 «Հայաստանում ազատ խոսքը բանտարկված է, բավական է լռեք». Բողոքի ակցիա` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ Այսօր, 17:26 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Ահազանգ Այսօր, 17:14 ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան Այսօր, 17:02 Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան Այսօր, 16:52 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից Այսօր, 16:42 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում Այսօր, 16:35 Հայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը Այսօր, 16:32 Թուրքիայում կցուցադրվի Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը Այսօր, 16:29 Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան Այսօր, 16:27 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը Այսօր, 16:23 Քննադատելն ինքնանպատա՞կ է, որ ԵԱՏՄ-ին քննադատենք. Փաշինյան Այսօր, 16:19 Սյուները գյուղի մեջ են լինելու, վաղը էստեղ չենք լինելու, որովհետև մնում է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ (Տեսանյութ) Այսօր, 16:16 Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը. Կիրանցի գյուղապետն ասել է, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին (Տեսանյութ) Այսօր, 16:09 Բոլորդ կգնաք, Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 16:05 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին և ողջունեց երթին միացած չարենցավանցիներին (Տեսանյութ) Այսօր, 15:56 ՔՊ-ի քաղաքական թիմը շատ կուռ է. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին (Տեսանյութ) Այսօր, 15:49 Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․ Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց (Տեսանյութ) Այսօր, 15:37 Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել. Միքայել Սրբազան (Հրապարակ) Այսօր, 15:33 Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից հող տա․ Բագրատ Սրբազան Այսօր, 15:30 «IMPERIAL ORCHESTRA»-ն Երևանին զգացմունքների կայսրություն կնվիրի Այսօր, 15:20 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ Այսօր, 15:18 Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Փաշինյան Այսօր, 15:11 Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել, այն ոչնչացվել է Այսօր, 15:06 Արմավիրում վթարային ջրանջատում կլինի Այսօր, 15:03 Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստին Այսօր, 15:01 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը, քանի որ հրավեր չի ստացել Այսօր, 14:56 Ռադիո մտնելիս այնտեղի ոստիկաններից ու աշխատողներից մի 600 անագամ ներողություն եմ խնդրել, դուռը ջարդել եմ, հետո իմ ձեռքով սվաղել եմ. Փաշինյան Այսօր, 14:51 Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, ո՞նց, սրճարանները փակելո՞ւ ենք, մոմավառության ու մոմավաճառության կետե՞ր ենք բացելու. Նիկոլ Փաշինյան Այսօր, 14:46 Ես «Սիլ» ջուր եմ խմում․ Սրբազանի ակնարկը Այսօր, 14:44 Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան Այսօր, 14:40 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է․ 25-ամյա երիտասարդ է կալանավորվել․ ՔԿ Այսօր, 14:37 Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը Այսօր, 14:35 Մենք որդեգրել ենք ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն. Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին Այսօր, 14:33 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ ՀԱՍԵ Արցախի թեմի կոչը Այսօր, 14:31 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Սրբազանը՝ Փաշինյանին Այսօր, 14:25 Իմ բոլոր երեխաները Կիրանցում են ամառային արձակուրդներն անցկացրել, Արփին ավելի քիչ. Փաշինյան Այսօր, 14:21 Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան Այսօր, 14:17 Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի Այսօր, 14:11 Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի, բացառված բան է. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ զգուշացում արեց Այսօր, 14:04 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. Փաշինյան Այսօր, 13:57 Պուտինը պաշտոնապես երդվել է և վերստանձնել ՌԴ նախագահի պաշտոնը Այսօր, 13:53 Նախորդ տարի մասնակցել եմ, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ. Փաշինյանը` մայիսի 9-ին Մոսկվայի շքերթին չմասնակցելու մասին Այսօր, 13:50 «Արդեն անլուրջ է». Նիկոլ Փաշինյանն՝ իր հրաժարականի մասին Այսօր, 13:46 Ես չեմ եկել վարչապետի թեկնածու լինելու հարցը քննարկելու, եկել եմ շարժմանն ու Սրբազանին աջակցելու․ Թաթոյան (Տեսանյութ) Այսօր, 13:40 Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կարող եք, օգնեք Լէո Նիկոլյանին. Տեր Սերոբ քահանա Այսօր, 13:33 Փակուղային զգացողությունը հաղթահարված եմ համարում. մենք գտել ենք մեր հայրենիքը. Նիկոլ Փաշինյան Այսօր, 13:28 Ովքեր պահանջում են դադարեցնել սահմանազատումը, ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար. Փաշինյան Այսօր, 13:24 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքել Այսօր, 13:21 Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից Այսօր, 13:15 Որևէ երաշխիք չկա, ասում են՝ «երկու գյուղ տվեցինք, դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում», սա ասելու բա՞ն է, նույնիսկ վերացում չի է՜, նվազեցում․ Սրբազան Այսօր, 13:11 Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա. կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում Այսօր, 13:08 1988-ի սահմանազատման գործընթացի փաթեթը տեսել ենք, մեր սեղանին է, բայց այն իրավական ուժ չի ստացել. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 13:03 Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա հրապարակ, որը կարող է տեղավորել 3մլն վարչապետի. Փաշինյանը՝ քաղաքացիներին հանդիպելու մասին (Տեսանյութ) Այսօր, 12:56 Ես մարդկանց վրա չեմ թքել երբեք, էն էլ թիկնապահների բռնած վիճակով, թող չվախենա դրանից․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ) Այսօր, 12:48 Տավուշում սահմանազատման գործընթացն ունի մի նպատակ՝ անիրագործելի դարձնել պատերազմը. այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսն արված է. Փաշինյան Այսօր, 12:44 Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) Այսօր, 12:39 Սահմանային սյուներն անվտանգության երաշխիքի սյուներ են. Փաշինյան (Տեսանյութ) Այսօր, 12:35 Ամեն ինչ անելու ենք, որ սահմանային սյուները շատացնենք. Նիկոլ Փաշինյան Այսօր, 12:32 Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը Այսօր, 12:29 Մենք պետք է համերաշխ լինենք, եթե ՔՊ-ից էլ հայտարարեն՝ միանում ենք, պետք է ողջունենք․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարունակվում է երթը դեպի Երևան (Տեսանյութ) Այսօր, 12:25 Եկեղեցու սպասավորները ոչ թե սպառնում են խլել աշխարհիկ պետությունը մեզանից, այլ ընդվզում են մեր քաղաքական մտքի հանդեպ իրենց գերակայության անդառնալի կորստի դեմ Այսօր, 12:19 Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չգնաց, որովհետև կա՛մ չթողեցին, կա՛մ էլ նախընտրելի էր Էրդողանի երդմնակալությանը գնալն ու Ալիևի և տիկնոջ հետևում նստելը Այսօր, 12:14 Իշխանությունն ամեն գնով փորձում է անվանարկել տարբեր ուժերին, թե իրականացվում է ռուսական որևէ պլան․ Աբրահամյան Այսօր, 12:10 Ընդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Խաչատրյան Այսօր, 12:05 LIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը Այսօր, 11:57 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ակտիվ մասնակցություն ունեն դաշնակցականները, մենք աջակցում ու կոչ ենք անում բոլորին միանալ․ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:52 Արդյո՞ք ՔՊ-ն որևէ հիմք ունի հայտարարելու, որ տավուշյան շարժումն ուղղորդվում է ՌԴ-ից Այսօր, 11:46 Գլխավոր դատախազը հերքեց իշխանությունների պնդումները, որ որոշ ուժեր արտերկրից դրդված՝ փորձում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնել․ Խաչատրյան (Տեսանյութ) Այսօր, 11:42 Աշոցք. Բավրայում ձյուն է եկել (Լուսանկարներ) Այսօր, 11:39 Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ Այսօր, 11:37 ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է. Վարդանյանը՝ Տավուշ չգնալու մասին Այսօր, 11:31 Պետական ինստիտուտները և ՔՊ-ն կանգնած են սահմանամերձ բնակիչների կողքին. խնդիրները միասին ենք լուծելու. ՔՊ-ական պատգամավոր Այսօր, 11:22 Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել Հայաստանին Այսօր, 11:16 Օդից վերցրած պնդումները մեկնաբանելու խնդիր չեմ տեսնում. Հովհաննիսյանը՝ Բագրատ Սրբազանի՝ շատ ՔՊ-ականներ ցանկանում են միանալ շարժմանը հայտարարության մասին Այսօր, 11:14 Ուժի կիրառումը բացառված է, քանի դեռ ակցիան կրում է խաղաղ բնույթ. Սարգսյան Այսօր, 11:12 YouTube, Netflix և այլ թոփ հավելվածներ՝ անսահմանափակ. Team-ի նոր առաջարկը Այսօր, 11:09 Շտապօգնության բժիշկը 20-ամյա աղջկան սեփական ավտոմեքենայում ներարկում է կատարել, միացրել է կաթիլային, բռնի ուժով համբուրել Այսօր, 11:07 Այսօր ռադիոյի միջազգային օրն է Այսօր, 10:59 Հանրային ռադիոընկերության գործադիր տնօրենի թափուր պաշտոնի համալրման նպատակով Հանրային հեռարձակողի խորհուրդը հայտարարում է մրցույթ Այսօր, 10:51 Գոյապահպանության փուլերում «միակ սոցիալ-հոգեբանական կառուցվածքը, որ չի կազմաքանդվում ամբողջությամբ, Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին է․ Սիմոնյան Այսօր, 10:46 1in.am-ի լրագրող Ժիրայր Ոսկանյանի նկատմամբ Երևանի ակումբներից մեկում հանցավոր ոտնձգության դեպքի կապակցությամբ նախաձեռնվել է քրեական վարույթ․ ՔԿ Այսօր, 10:44 Վերջ տվեք կեղծ տեղեկատվությանը. Բագրատ Սրբազանը հենց առաջին օրվանից մեկնել է Շուշի և ողջ շրջանում եղել է զինվորների ու խաղաղ բնակիչների կողքին Այսօր, 10:34 Խոշոր հրդեհ՝ Երևանում. հայտնաբերվել է կնոջ մարմին Այսօր, 10:26 Փողոցային առևտուրն արգելված է. ստուգայց` Նոր Նորքում Այսօր, 10:14 Երևանի և մարզերի մի շարք հասցեներում լույս չի լինի Այսօր, 10:11 Հրդեհ՝ Դեղատան փողոցի երկհարկանի տներից մեկի տանիքում Այսօր, 10:03 Գորիսի մանկապարտեզներից մեկից 240 տոննա ջուր են հեռացրել

Տվյալ բաժնի վերջին նյութերը