03/04/2018 16:08
ՄԻԵԴ-ը կոմունիկացրել է Չինարիում Ադրբեջանի կողմից դիվերսիոն ներթափանցման վերաբերյալ գործը
Մարդու իրավունքների եվրոպական դատարանը կոմունիկացրել է Տավուշի մարզի Չինարի գյուղի մոտ 2016 թվականի դեկտեմեբրին տեղի ունեցած զինված բախման վերաբերյալ գործը, տեղեկացնում է փաստաբան Արա Ղազարյանը։
Հիշեցնենք՝ 2016-ի դեկտեմբերի 29-ին Տավուշի մարզի Չինարի գյուղի ուղղությամբ հակառակորդի դիվերսիոն ներթափանցման հետևանքով հայկական կողմն ունեցել էր 3 զոհ։ Զոհերից մեկը սպա էր, երկուսը` շարքային։
«Սա բոլորովին նոր կոնտեքստ է։ Եթե 2016թ․ ապրիլյան գործերը վերաբերում էին Ադրբեջան-ԼՂՀ զինված ընդհարմանը, ապա այս գործը վերաբերում է Ադրբեջանի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքի նկատմամբ ոտնձգությանը», - իր ֆեյսբուքյան էջում տեղեկացնում է փաստաբանը։