03/04/2018 19:28
Եմենում խաղաղ բնակիչներին ցուցադրել են կոալիցիայի ավիահարվածի հետևանքները (Տեսանյութ)
Եմենի արևմուտքի էլ Հոդեյդայի նահանգում Սաուդյան Արաբիայի գլխավորած արաբական կոալիցիայի ավիահարվածի հետևանքով մահացել է 12 խաղաղ բնակիչ, նրանց թվում՝ 7 երեխա: Ռմբակոծման հետևանքները ցուցադրող կադրերը հրապարակել է Ruptly տեսագործակալությունը։
Տեսագրության մեջ երևում է, թե ինչպես են պատահարի վայրից տանում այլանդակված մարմինները, զոհվածների մեջ մինչև տասը տարեկան երեխաներ են: Նախնական տվյալով՝ ավիահարվածի բոլոր զոհերը եղել են մեկ ընտանիքի անդամներ, նրանք փախել էին պատերազմով բռնված այլ շրջաններից: Եմենում 2014 թվականից շարունակվում է զինված հակամարտությունը։