14/04/2018 15:53
ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պետք է պատասխան տան Սիրիային հասցված հրթիռային հարվածի համար. Զախարովա
Միացյալ Նահանգները, Մեծ Բրիտանիան ու Ֆրանսիան պետք է պատասխան տան Սիրիային հասցված հրթիռային հարվածի համար, ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է РИА Новости.
«Անվտանգության խորհուրդն ունի կոնֆլիկտների լուծման ու դրանց կանխարգելման ուղղությամբ մեծ փորձ։ Այն, ինչ այսօր մենք տեսանք, բացի այն, որ դրանք հարվածեցին Դամասկոսին, դրանք հարվածեցին նաև ՄԱԿ-ի ԱԽ-ին։ Եվ արևմտյան գործընկերները պետք է դրա համար պատասխանատվության ենթարկվեն», - ասել է Զախարովան լրագրողներին