14/04/2018 16:32
Նիկոլ Փաշինյանն ու ակցիայի մասնակիցները լքեցին Հանրային ռադիոյի շենքը
Նիկոլ Փաշինյանը և ակցիայի մասնակիցները լքեցին Հանրային ռադիոյի շենքը։
Նիկոլ Փաշինյանը ներողություն խնդրեց ռադիոյի աշխատակիցներից պատճառված անհանգստության համար։
Հիշեցնենք, որ Փաշինյանն իր աջակիցների հետ քիչ առաջ ներխուժել էր Հանրային ռադիոյի շենք և պահանջում էր ուղիղ եթեր, սակայն չստանալով այն՝ 10 րոպե ընդմիջում խնդրեց, ուղերձ պատրաստեց ՀՀ քաղաքացիների համար, ապա, կարդալով այն, լքեց Հանրային ռադիոյի շենքը: