16/04/2018 16:48
Ոտքերի վիրավորում եմ ստացել, «Գրիգոր Լուսավորիչ»-ում եմ, էլ չեմ կարող խոսել. Ալեն Սիմոնյան
Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Ալեն Սիմոնյանը վիրավոր վիճակում տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
«Ոտքերի վիրավորում եմ ստացել, «Գրիգոր Լուսավորիչ»-ում եմ, էլ չեմ կարող խոսել, կներեք», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Ալեն Սիմոնյանը։
Նշենք, որ Բաղրամյան պողոտայում բախումների հետևանքով մի խումբ ցուցարարներ վիրավորվել են։
Վիրավորվել է նաև Նիկոլ Փաշինյանը, երեք ոստիկան, որոնք տեղափոխվել են«Նաիրի» բժշկական կենտրոն։