17/04/2018 20:07
Ոստիկանություն բերման ենթարկված կամ բերված քաղաքացի չկա. Ահարոնյան
Ժամը 20։00-ի դրությամբ ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ստորաբաժանումներում ոչ մի բերման ենթարկված կամ բերված քաղաքացի չկա, Aysor.am-ին ասաց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Աշոտ Ահարոնյանը:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ 14։00-ի դրությամբ ոստիկանություն բերման էր ենթարկվել 80 հոգի՝ վարչական իրավախախտում կատարելու համար։