02/06/2018 19:09
Մասիսի քաղաքապետից հետո ազատ արձակվեց նաև փոխքաղաքապետը
Քիչ առաջ դատարանի որոշմամբ, չկալանավորվեց նաև Մասիսի փոխքաղաքապետ Կարեն Օհանյանը. նրան կալանավորելու մասին միջնորդությունը մերժվեց և որպես խափանման միջոց նրա նկատմամբ կիրառվեց ստորագրություն չհեռանալու մասին, տեղեկացնում է փաստաբան Տիգրան Աթանեսյանը։
Այսօր առավոտից դատարանը քննում էր Քննչական կոմիտեի ներկայացրած միջնորդությունը Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին և փոխքաղաքապետ Կարեն Օհանյանին կալանավորելու մասին։ Համբարձումյանի մասով որոշումը կայացրել էր ավելի վաղ, իսկ Օհանյանի որոշմանը դեռ սպասում էին։
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Էրեբունիում ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով գիշերը դատարանը որոշել էր ազատ արձակել Մասիսի բնակիչներ Սարգիս Սահակյանին ու Գևորգ Համբարձումյանին՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց ընտրելով ստորագրություն չհեռանալու մասին:
Այս գործով, փաստորեն, միակ կալանավորվածը Գոռ Խաչատրյանն է։