18/06/2018 14:38
Մակրոնը հանդիպում կունենա Հռոմի պապի հետ
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնին կընդունի հունիսի 26-ին՝ նրա պաշտոնական այցի ընթացքում, հայտնել է Ելիսեյան պալատը:
«Պաշտոնական այցի շրջանակում Հանրապետության նախագահը 2018 թվականի հունիսի 26-ին կայցելի Սուրբ աթոռ: Այդ այցի ընթացքում նախագահը կընդունվի Հռոմի Ֆրանցիսկոս պապի կողմից, իսկ այնուհետև նա բանակցություններ կանցկացնի Վատիկանի պետական քարտուղար Պիետրո Պարոլինի հետ», - նշվում է Ֆրանսիայի Հանրապետության ղեկավարի վարչակազմի հաղորդագրության մեջ:
Մակրոնի նախապատրաստվող այցի մասին մայիսի վերջին հայտնել էր Վատիկանը: