29/06/2018 19:30
Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար
Ռուսաստանը պատրաստ է քայլեր ձեռնարկել ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կարգավորելու համար այնքանով, որքանով պատրաստ է ամերիկյան կողմը: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է РИА Новости-ն:
«Նախագահ Պուտինն ի սկզբանե ասում էր, որ Ռուսաստանի Դաշնությունը շահագրգռված է և պատրաստ է զարգացնել հարաբերությունները և գնալ Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով այնքանով, որքանով մեր ամերիկացի գործընկերներն են պատրաստ դա անել», - լրագրողներին ասել է Պեսկովը:
Պեսկովը չի մեկնաբանել Ամերիկայի առաջնորդի այն հայտարարությունները, թե Միացյալ Նահանգների ներքաղաքական հակասությունները խոչընդոտում են Մոսկվայի և Վաշինգտոնի հարաբերությունների բարելավմանը:
«Այս կարծիքն արտահայտվել է ոչ թե ռուսական կողմի, այլ հենց նախագահ Թրամփի կողմից, ուստի այստեղ պետք է առաջնորդվել սկզբնաղբյուրի հաղորդումներով», - ասել է Պեսկովը:
Նա հայտնել է, որ հանդիպման ընթացքում նախագահները կքննարկեն Սիրիան:
«Նրանում, որ Սիրիան, իհարկե, կքննարկվի համապարփակ կերպով, կասկած լինել չի կարող: Սիրիայի հարցով բավականին հանգամանալից զրույց է սպասվում», - լրագրողներին ասել է Պեսկովը: