09/08/2018 11:11
Վանեցյանը Սահմանապահ զորքերում քննարկել է սպասվող կառուցվածքային փոփոխությունների հարցը
Օգոստոսի 8-ին ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանն այցելել է ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի վարչական համալիր, տեղեկացնում են ԱԱԾ լրատվական կենտրոնից: Ըստ աղբյուրի, այցի նպատակն է եղել տեղում ծանոթանալ աշխատանքային ընթացքին, ղեկավար կազմի հետ քննարկել նախորդ վեց ամիսների կատարված աշխատանքները:
Սահմանապահ զորքերի հրամանատար, գնդապետ Վաղինակ Սարգսյանը ներկայացրել է կիսամյակային հաշվետվությունը, անդրադարձավ առկա խնդիրներին:
Հաշվետվությունը և ընթացիկ կազմակերպչական աշխատանքների վերաբերյալ զեկույցները լսելուց հետո ծառայության տնօրենը նշել է իր դիտողությունները և հանձնարարել հնարավորինս սեղմ ժամկետներում կատարել համապատասխան շտկումներ: Այցի ընթացքում քննարկվել են նաև Սահմանապահ զորքերում սպասվող կառուցվածքային փոփոխությունները:
Տնօրենը շեշտել է, որ այդ փոփոխությունները միայն կնպաստեն արդեն իսկ կայացած ռազմական կառույցի էլ ավել արդյունավետ և համակարգված աշխատանքներին:
ՀՀ ԱԱԾ տնօրեն Ա. Վանեցյանը շրջել է նաև ԱԱԾ սահմանապահ զորքերի համալիրում, եղել ավտոպարկում, ծանոթացել սպորտային համալիրի և կինոլոգիական կենտրոնի պայմաններին: