13/08/2018 12:37
Հայաստանի Զինված ուժերը սահմանի նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին պատասխանել են կրակով. Արծրուն Հովհաննիսյան
Հայաստանի Զինված ուժերը հայ-ադրբեջանական սահմանի նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին պատասխանել են կրակով, Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը:
«Նախիջևանյան ուղղությամբ ադրբեջանական սադրանքներին հայկական զինված ուժերը երեկ պատասխանել են կրակով: Արդյունքում չենք բացառում ադրբեջանական զինուժի որևէ կորուստ»,- նշել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղարը:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդագրություն էր տարածել, ըստ որի, սահմանի նախիջևանյան ուղղությամբ վիրավորում է ստացել Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: