21/08/2018 15:53
Շվեդիայում ռազմական օդանավ է կործանվել թռչնի հետ բախվելու պատճառով
Շվեդիայի ռազմաօդային ուժերի Saab JAS 39 Gripen կործանիչը երեքշաբթի աղետի է ենթարկվել երկրի հարավի Ռոնեբյու կոմունայում թռչնի հետ բախվելուց: Այդ մասին հայտնել է Շվեդական ռադիոն:
«Շվեդական Saab JAS 39 Gripen կործանիչը աղետի է ենթարկվել երկրի հարավի Ռոնեբյուում թռչնի հետ բախվելուց հետո: Օդաչուն կատապուլտվել է, նրան տեղափոխել են հիվանդանոց հետազոտվելու», - ասված է ռադիոկայանի Twitter-ում: