28/08/2018 17:32
Չավուշօղլու. ԵՄ-ին Թուրքիայի անդամակցությունը մնում է նրա կարևոր արտաքին քաղաքական խնդիրներից մեկը
Եվրամիությանն անդամակցելը մնում է Անկարայի կարևորագույն արտաքին քաղաքական խնդիրներից մեկը, հայտարարել է այցով Լիտվայում գտնվող Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն, փոխանցում է ТАСС-ը:
«Ոչ մի կասկած չկա, որ մեր երկիրն այսուհետև էլ կմնա ՆԱՏՕ-ի անդամը և կձգտի ընդունվել Եվրամիություն»,- նշել է նա:
ԱԳ նախարարի խոսքով՝ եվրահանրակցությանը միանալու ճանապարհին Անկարայում Բրյուսելից որևԷ ավելորդ ներողամտություն չեն ակնկալում:
«Մենք ցանկանում ենք, որ Թուրքիան ԵՄ-ից ստանա այն, ինչի արժանի է», - ասել է Չավուշօղլուն և հավելել, որ «Թուրքիան ԵՄ-ից հստակ ազդանշան ակնկալում» միությանն անդամակցության հարցում: