08/11/2018 10:09
Խոշոր ավտովթար` Ջրվեժ թաղամասում. կա զոհ
Նոյեմբերի 7-ին խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Ջրվեժ թաղամասում բախվել են Mercedes, BMW և Nissan March մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 1 հոգի տեղում մահացել է, իսկ 1 հոգու էլ շտապօգնության հերթապահ խումբը տեղափոխել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Հարուցվել է քրեական գործ: