14/11/2018 13:23
Իրանի պատճառով Թրամփը դժգոհ է Մեյից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լարված հեռախոսազրույց է ունեցել Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյի հետ, որի շրջանակում իր դժգոհությունն է հայտնել Իրանի նկատմամբ Լոնդոնի վերաբերմունքի առնչությամբ: Այս մասին գրում է The Washington Post-ը:
Ըստ պարբերականի՝ Մեյը զանգահարել է Թրամփին, երբ նա նախագահական ինքնաթիռում էր և ուղևորվում էր Փարիզ: Բրիտանացի դիվանագետը ցանկանում էր շնորհավորել ամերիկացի առաջնորդին միջանկյալ ընտրությունների հաջող անցկացման առթիվ:
Հաղորդվում է, որ Թրամփն ի պատասխան սկսել է բարկանալ՝ կապված Թեհրանին զսպելու Լոնդոնի անարդյունավետ քայլերի համար: Նա նաև սկսել է հարցեր տալ Brexit-ի վերաբերյալ և բողոքել ԱՄՆ-Եվրոպա առևտրային անարդար հարաբերությունների համար: