12/12/2018 11:01
Facebook-ի գրասենյակից մարդկանց տարհանում են
Կալիֆոռնիա նահանգի Մենլո Պարկ քաղաքում Facebook-ի գլխավոր գրասենյակի մասնաշենքերից մեկից մարդկանց տարհանել են պայթյունի սպառնալիքի պատճառով, հայտնում է NBC հեռուստաալիքը:
Քաղաքի ոստիկանությունից հայտնում են, որ Jefferson Drive փողոցի շինությունից մարդկանց տարհանում են, պայթուցիկ սարքը որոնվում է:
Հեռուստաալիքը հայտնում է, որ տարածքում է գտնվում ոստիկանության մի քանի ավտոմեքենա: