19/12/2018 11:10
Թրամփն ասել է, թե ինչպիսին է լինելու Մեքսիկայի հետ սահմանին պատը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատը Մեքսիկայի սահմանին կլինի գեղեցիկ և գեղարվեստական ձևավորմամբ՝ կատարված պողպատե ձողերով:
«Դեմոկրատները բարձր ու հստակ հայտարարում են, որ չեն ցանկանում բետոնե պատ կառուցել, բայց մենք բետոնե պատ չենք էլ կառուցում, մենք պատ ենք կառուցում գեղարվեստական ձևավորմամբ պողպատե ձողերից, որոնց միջով ամեն ինչ երևում է: Այն գեղեցիկ կլինի, միևնույն ժամանակ մեր երկրի անվտանգությունը կապահովի, որին մեր քաղաքացիներն արժանի են: Երբ այն ավարտվի, մեզ համար ամսական միլիարդավոր դոլար կտնտեսի»,- նշել է Թրամփը Twitter-ի էջում:
Մեքսիկայի սահմանին պատի կառուցումը Թրամփի նախընտրական հիմնական խոստումներից էր: Օգոստոսին նա հայտարարել էր, որ պատի կառուցման համար արդեն հատկացվել է 3,5 մլրդ դոլար, բյուջեում ևս 5 մլրդ դոլարի հայց է ներկայացված: