10/01/2019 16:13
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը հրապարակել է 2018 թվականի սև ցուցակը
Ինֆորմացիայի ազատության կենտրոնը կազմել է 2018 թվականի ընթացքում լրատվամիջոցների հարցումներին անպատասխան թողած կամ անհիմն պատասխաններ տրամադրած գերատեսչությունների ցանկը։
Ցանկում ընդգրկված գերատեսչություններից են ՀՀ կառավարության աշխատակազմը՝ աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյան, ՀՀ պաշտպանության նախարարությունը, նախարար՝ Դավիթ Տոնոյան, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն, նախարար՝ Գաբրիել Ղազարյան, ՀՀ սփյուռքի նախարարություն, նախարար՝ Մխիթար Հայրապետյան։
Ցանկին և հարցումներին վերաբերող մանրամասները հասանելի են այստեղ։