30/01/2019 15:00
Տաջիկստանում վթարի հետևանքով 9 մարդ է մահացել
Տաջիկստանի Դուշանբե-Քալաիհումբ-Խորոգ ավտոճանապարհին տեղի ունեցած վթարի հետևանքով մահացել է 9 մարդ, այդ թվում՝ հինգ երեխա: Այս մասին հաղորդում է երկրի Արտակարգ իրավիճակների կոմիտեի մամուլի քարտուղար Ումեդա Յուսուֆին:
Հաղորդվում է, որ ողբերգությունը գրանցվել է, քանի որ Opel մակնիշի ավտոմեքենայի վարորդը կորցրել է փոխադրամիջոցի կառավարումը, ինչի հետևանքով այն ընկել է Փյանջ գետը:
Նա նաև տեղեկացրել է, որ վարորդը միջադեպի հետևանքով վնասվածքներ է ստացել և հոսպիտալացվել: