08/02/2019 17:16
Պուտինը հանձնարարել է «հսկել» Յանուկովիչին
Ուկրաինայի նախկին նախագահ Վիկտոր Յանուկովիչը Ռուսաստանում օգտվում է պետական պահպանությունից, հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Կրեմլի ներկայացուցչի խոսքով՝ Ուկրաինայի նախկին ղեկավարին պահպանություն է տրամադրվել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով:
Նրա խոսքով, այդ հրամանագիրը ստորագրվել է, երբ Յանուկովիչը Ռուսաստան է ժամանել որպես Ուկրաինայի պետության ղեկավար: