21/02/2019 10:37
Չինաստանում դանակով զինված տղամարդն ամբոխի վրա է հարձակվել
Դանակով զինված տղամարդը Չինաստանի արևելքում Ցզյանսի նահանգի Ցզիան քաղաքում հարձակվել է մարդկանց բազմության վրա, հայտնում է տեղական ոստիկանությունը:
Միջադեպը տեղի է ունեցել ժամը 07.12-ին Ցզիչժոու շրջանի փողոցներից մեկում: Ոստիկանության աշխատակիցներին և անցորդներին հաջողվել է հարձակվողին արագ կանգնեցնել, 11 տուժածներին հոսպիտալացրել է:
Նախնական տեղեկությունով՝ հարձակվողը 33-ամյա տեղացի է: Ազգականների խոսքով՝ տղամարդը նախկինում բուժվել է հոգեկան խանգարման դեմ: