10/04/2019 11:55
Վենեսուելան կրկին մնացել է առանց էլեկտրականության
Վենեսուելայի ավելի քան 20 նահանգ լույս ապրիլի 10-ի գիշերը մնացել է առանց էլեկտրականության, հայտնել է El Nacional թերթը:
Ըստ պարբերականի՝ անջատումը տեղի է ունեցել ժամը 23:20-ին:
Նշվում է, որ էլեկտրացանցի աշխատանքի խախտվելուց տուժել է նաև երկրի մայրաքաղաք Կարակասը, սակայն նրա մի քանի շրջաններում էլեկտրամատակարարումն արդեն վերականգնված է: Նոր խափանման պատճառները հայտնի չեն: