15/04/2019 17:29
Սինգապուրում սկսվում են օդային տաքսու փորձարկումները
Սինգապուրի քաղաքացիական ավիացիայի վարչությունը (CAAS) նախատեսում է 2019-ին սկսել օդային տաքսու թեստավորումը, հայտնում է Channel News Asia-ին։
Հաղորդվում է, որ տաքսին ուղղաթիռի նման կլինի, բայց դրա ստեղծման ժամանակ ենթադրվում է օգտագործել անօդաչու թռչող սարքերի տեխնոլոգիաները։
Թռիչքը և վայրէջքը տեղի կունենան ուղղահայաց դիրքով՝ հեռահար կամ լրիվ ավտոմատ կառավարման օգնությամբ։
Խցիկում կարող է տեղավորվել երկու մարդ։ Մեքենան կարող է հաղթահարել 30 կիլոմետր հեռավորություն։