23/04/2019 18:48
Գրոհայիններն ահաբեկչություն էին նախապատրաստում Շրի Լանկայի ևս մեկ հյուրանոցում
Ահաբեկիչները ծրագրում էին հարձակում իրականացնել Շրի Լանկայի ևս մեկ հյուրանոցի վրա, սակայն նրանց ծրագրերը ձախողվել են, հայտնում է AFP-ն՝ հղում անելով ոստիկանության աղբյուրներին:
Գրոհայինների ևս մեկ թիրախ համարվող հյուրանոցի անունը չի նշվում: Հաղորդվում է, որ ենթադրյալ ահաբեկիչը գրանցվել էր հյուրանոցում և կիրակի այնտեղ էր, սակայն, այս պահին չպարզված պատճառով, պայթուցիկ սարքը չէր գործարկել:
Ոստիկաններին ավելի ուշ հաջողվել է պարզել նրա գտնվելու վայրը: Նրանց տեսնելով՝ չարագործը պայթուցիկը գործարկել է, որի հետևանքով 2 մարդ է զոհվել:
Ոստկանությունում աղբյուրները հայտնել են նաև, որ կիրակի իրագործված հարձակումների գործում առանցքային դերակատարում են ունեցել Կոլոմբոյից համեմունքների հարուստ վաճառականի երկու որդիները: Նրանք են գործակել պայթուցիկները Shangri-La և Cinnamon Grand հյուրանոցներում:
Գործակալության աղբյուրը նշել է, որ երիտասարդները National Thowfeek Jamaath (NTJ) խմբավորման առանցքային անդամներն էին։