06/08/2019 21:22
Քաղհասարակությանը կոչ եմ անում քննարկում կազմակերպել, կպատասխանեմ բոլոր հարցերին. Վանեցյան
ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը քաղհասարակության ներկայացուցիչներին կոչ է անում իր հետ կազմակերպել քննարկում։
«Բաց ֆորմատով, փակ ֆորմատով, ցանկացած ֆորմատով ու իրենց հուզող բոլոր հարցերը ուղիղ ուղղել ինձ», ֊ Արցախում լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։
Վանեցյանը վստահեցրեց՝ պատրաստ է պատասխանել ցանկացած հարցի։ «Եթե քաղհասարակության ներկայացուցիչներն ունեն հարցեր, որոնք իրենց հուզում են, պատրաստ եմ ցանկացած հարցի պատասխանել, բայց ոչ իրենք մի բան հրապարակեն, ես հերքեմ։ Եթե իրենք ուզում են ու, իրոք, մտահոգված են այն ամենով, ինչը բարձրաձայնում են, հորդորում եմ կազմակերպել բաց քննարկում, իսկ եթե ոչ, ուրեմն կփաստենք, որ հնչեցրած քննադատությունները ուղղակի ուղղորդված են այս կամ այն ուժի կողմից», - ասաց ՀՀ ԱԱԾ տնօրենը։
Նա ասաց, թե չգիտի՝ որ ուժերի կողմից են ուղղորդվում այդ անձիք ու չի ուզում ենթադրություններ անել։
«Ես ասացի այն, ինչ ասացի», - եզրափակեց խոսքը ԱԱԾ տնօրենը: