05/12/2019 11:48
Մարդիկ միջանցքներում պարապ են ֆռֆռում. Համազասպ Դանիելյանը՝ խմբակցությունների փորձագետների թիվն ավելացնելու մասին
Խորհրդարանում քննարկվում է ԱԺ կանոնակարգ օրենքում փոփոխություններ կատարելու հարցը: ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանն առաջարկում է յուրաքանչյուր խմբակցության համար ավելացնել մեկական փորձագետի հաստիք:
Հիշեցնենք, որ առաջին ընթերցմամբ օրենքն ընդունվել էր՝ պայմանով, որպեսզի մինչև երկրորդ ընթերցում վերանայվի փորձագետների քանակը: Առաջին ընթերցման տարբերակում օրենքում առաջարկվում էր յուրանքաչնյուր ֆրակցիայի համար ավելացնել փորձագետների քանակը չորսով:
«Սա իրականում շատ անկարևոր նախաձեռնություն է: Խնդիրները նորմալ սահմանված չեն: Եթե մեկ հոգի ԲՀԿ-ում ավելանա, որակական բան փոխվելո՞ւ ա: Մենք ունենք մեծ վերք, դրա անունը ԱԺ մարդկային կարողությունների պակասն է՝ ֆրակցիաների, հանձնաժողովների, աշխատակազմի մասով: Այդ վերքը բուժելու համար ուզում ենք բինտ փաթաթել, որը որևէ բան չի տալու», - ասաց Դանիելյանը:
Նա նկատեց, որ օրենքի ընդունման դեպքում երեք ֆրակցիայում միասին ավելանալու է երեք աշխատատեղ, մինչդեռ նրանց աշխատանքի արդյունավետությունը հարցականի տակ է:
«Տիկնայք և պարոնայք, դուք այս շենքում քայլո՞ւմ եք չէ, տեսնո՞ւմ եք, որ մարդիկ միջանցքներում պարապ են ֆռֆռում», - ասաց նա: