05/12/2019 12:24
Չի կարելի անել հանրաքվե ու դրա արդյունքը չլինի պարտադիր. դա ընտրական ինստիտուտի հերն անիծում ա. Էդմոն Մարուքյան
Լուսավոր Հայաստան խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը համայնքների խոշորացման հարցում որոշ խնդիրներ է տեսնում:
ԱԺ-ում «Տեղական հանրաքվեի մասին Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքների փաթեթի քննարկման ժամանակ Մարուքյանն ասաց, որ խոշորացումը հեղափոխությունից առաջ ոչ միանշանակ ռեֆորմ է եղել ու ընդդիմությունը մեծամասամբ դեմ է եղել:
Մարուքյանն ասաց, որ անհրաժեշտ է նախ գնահատում կատարել՝ տեսնելու, թե արդյոք խոշորացման նախորդ փորձերը դրական են եղել:
Հաջորդ խնդիրը, որը Մարուքյանը մատնանշեց, համայնքներում ոչ պարտադիր հանրաքվեի անցկացումն է:
«Չի կարելի անել տեղական հանրաքվե և դա լինի ոչ պարտադիր, դա ընտրական ինստիտուտի հերն անիծում ա: Գյուղերում մարդիկ ասում են՝ «այ ախպեր ջան, գնացինք բոլորով դեմ քվեարկեցինք, էլի խոշորացրին, ուրեմն ընտրությունները սուտ են»: Մարդկանց չենք կարա բացատրենք, որ սա ոչ պարտադիր հանրաքվե է: Իրանք գիտեն, որ համախմբվեն դեմ քվեարկեն, չի խոշորանալու, մեկ էլ համախմբվում դեմ են քվեարկում, կառավարությունը խոշորացնում է: Հետո բացատրում ենք, որ դա ոչ պարտադիր է: Կարողա՞ էդ մարդկանց սաղ օրը սահմանադրական իրավունք բացատրենք: Չի կարելի անել հանրաքվե ու դրա արդյունքները լինեն ոչ պարտադիր», - ասաց Մարուքյանը:
Վերջինս նշեց նաև, որ խոշորացման յուրաքանչյուր դեպք առանձնահատուկ է:
«Դեպքեր կան, որ պետք է խոշորացնել, կան, որ պետք չէ», - եզրափակեց խոսքը Մարուքյանը: