04/02/2020 12:12
Որոշ մարդկանց համար ես դարձել եմ քավության նոխազ. Մարգարիտա Խաչատրյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսիների ժամանակ հայտարարում է, որ ֆինանսական խնդիրներ չկան, սակայն ստացվում է, որ զոհվածների ընտանիքների համար գումար չունեն, իսկ ահա Մարտի 1-ի զոհերի համար ունեն, այսօր ասուլիսի ժամանակ ասաց «Զինվոր» հասարակական խորհրդի նախագահ Մարգարիտա Խաչատրյանը:
«Ես խորհուրդ կտամ ձեռքերը հետ քաշել սևազգես մայրերից. մենք ընդամենն ուզում ենք հարգանքի արժանանալ կառավարության կողմից: Բայց ամենավերջին բառերն եմ լսում իմ և իմ զոհված որդու մասին: Որոշ մարդկանց համար ես դարձել եմ քավության նոխազ, իբր՝ Իտալիայում դղյակներ ունեմ, գնում եմ վարչապետից փող ուզելու: Բայց ես գումարի կարիք չունեմ, պարզապես խնդրում եմ, որ բանակում զոհված զիծառայողների հարազատներին սատարելու չափորոշիչներ լինեն», - ասաց նա:
Մարգարիտա Խաչատրյանը շեշտեց՝ մինչ օրս կառավարությանն ուղղված իրենց գրությունների պատասխանները չեն ստացվել, միայն հեռախոսով մերժողական խոսքեր են լսվել: