05/03/2020 12:43
Սասուն Միքայելյանը չի բացառում, որ ԵԿՄ-ն կընդգրկվի Պաշտպանության նախարարության կազմում
Երկրապահ կամավորականների միությունը պետք է ավելի համախմբվի և լինի բանակի կողքին, որպեսզի առաջին իսկ ոտնձգության դեպքում կարողանանք պահպանել մեր երկրի սահմանները, Եռաբլուր պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ԵԿՄ նախագահ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը։
Հարցին՝ ԵԿՄ-ն Պաշտպանության նախարարության կազմում ընդգրկելու պլաններ առկա՞ են, նա դրական պատասխան տվեց։
«Ես չեմ ուզում առայժմ փակագծեր բացել։ ԵԿՄ-ն պետք է լինի ռեզերվային լուրջ ուժ՝ բանակի թիկունքում։ Մենք կամաց-կամաց գնում ենք դրան, առաջիկայում, անկասկած, փոփոխություններ են սպասվում», - ասաց Միքայելյանը։
Սասուն Միքայելյանը միաժամանակ շեշտեց՝ ԵԿՄ-ն այսօր էլ համալրվում է, և արվում է ամեն բան՝ ձևավորելու բանակի կողքին կանգնած եկրապահների գումարտակ։
«Նման գործընթացներ ընթանում են», - կրկնեց Միքայելյանը։