16/06/2020 11:40
Դուք անհարմար չե՞ք զգում, հարգեք Ձեր ուսադիրները. Զոհրաբյանը՝ դատախազին (Տեսանյութ)
Ես վստահ եմ, որ երկու տարի առաջ Նիկոլ Փաշինյանին պատգամավորական անձեռնմխելիությունից զրկելու Ձեր միջնորդությունը եղել է քաղաքական պատվեր, ԱԺ նիստի ընթացքում դինելով ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ ասաց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Նա միաժամանակ բարձրաստիճան պաշտոնյային հորդորեց հարգել իր ուսադիրները և վերահաստատել, որ վերոնշյալ գործընթացը եղել է քաղաքական պատվեր:
«Դուք պնդո՞ւմ եք, որ ունեիք բոլոր իրավական հիմքերը Նիկոլ Փաշինյանին անձեռնմխելիությունց զրկելու համար, ինչո՞ւ հետ կանչեցիք Ձեր միջնորդությունը, ո՞վ էր փոխվարչապետը, որ այդ հարցով Ձեզ դիմեր: Դուք անհարմար չե՞ք զգում», - հարց ուղղեց պատգամավորը:
Դատախազն իր հերթին նկատեց, որ իր պաշտոնական գործունեության համար երբեք անհարմար չի զգացել և չի զգա:
«Հանցանք կատարած յուրաքանչյուր անձ պետք է ենթարկվի քրեական պատասխանատվության: Էմոցիոնալ հայտարարությունները Ձեզ են անհարմար դրության մեջ դնում», - ասաց նա: