19/06/2020 14:15
«Ինձ ճնշելու և լռեցնելու փորձերն անհույս են». Աշոտյանին կրկին կանչել են հարցաքննության
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին այսօր կանչել են հարցաքննության։
«Ավարտվեց անհեթեթ առիթով ինձ մեղադրանք առաջադրելու հարցով հերթական հարցաքննությունը։
Շուրջ երկու տարի տևող այս գործընթացը բացառապես քաղաքական է ու ամհիմն (օպերացիայի շրջանակներում ՔԿ-ՀՔԾ պինգ-պոնգը վկա)։
Անհույս է հասկացնել այս իշխանություններին, որ ինձ ճնշելու և լռեցնելու փորձերն իրենց հիվանդագին և հոգեկան տվայտանքների շրջանակներում անհույս են և անբարո։
Կյանքը շարունակվելու է, իսկ ձեր իշխանությունը՝ ոչ, քանզի ժամանակին «ժողովրդի սրտի վարչապետ» հռչակված անձը դարձել է «երկրի լեղապարկի քար»։
Հարգելի հայրենակիցներ, շնորհակալ եմ բոլորիդ համերաշխության, հավատի և սատարման համար», - ֆեյսբուքյան իր էջում գրել է Աշոտյանը։