19/06/2020 18:43
Արիզոնայի բնակիչներին հրդեհների պատճառով տարհանել են
ԱՄՆ Արիզոնա նահանգի ավելի քան 2 հազար բնակչի ստիպված են եղել տարհանել նահանգում բռնկված բնական հրդեհների պատճառով, հայտնում է «Daily Mail» թերթը:
Հաղորդվում է, որ հրդեհը սկսվել է շաբաթ օրը՝ Տոնտոյի ազգային անտառում: Ուժեղ քամու և շատ ցածր խոնավության հետևանքով այն դուրս է եկել վերահսկողությունից և արդեն տարածվել ավելի քան 42 հազար հա տարածքով:
Ըստ ԱՄՆ ազգային օդերևութաբանական ծառայության տվյալների՝ այս հրդեհն իր մակերեսով Արիզոնայի պատմության մեջ յոթերորդն է: