31/07/2020 20:15
Օգոստոս ամսվա ընթացքում օրերի գերակշռող մասը լինելու է ոչ շատ շոգ եղանակակլիմայական պայմաններ. Սուրենյան
Օգոստոսին ամսական միջին ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում կանխատեսվում է նորմայի սահմաններում, իսկ տեղումների քանակը նորմայից ավել։ Ֆեյսբուքի իր էջում այս մասին գրել է ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Սա նշանակում է, որ ամսվա ընթացքում, օրերի գերակշռող մասը լինելու է ոչ շատ շոգ եղանակակլիմայական պայմաններ»,- գրել է նա։