09/09/2020 19:36
Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպանի հետ
Սեպտեմբերի 9-ին առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում ՌԴ արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում են Հայ ազգային կոնգրեսից:
Նշվում է, որ շուրջ երկու ժամ տևած զրույցի ընթացքում քննարկվել են հայ-ռուսական հարաբերությունների զարգացմանը, տարածաշրջանային անվտանգությանը և ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը վերաբերող հարցեր:
Հանդիպմանը մասնակցել են Հայ Ազգային Կսնգրեսի փոխնախագահ Լևոն Զուրաբյանը և ՌԴ դեսպանատան երրորդ քարտուղար Իգոր Ռատուշնյակը: