12/01/2021 17:57
Էրդողանը կոչ է արել Brexit-ից հետո Թուրքիային ընդունել ԵՄ
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը Եվրամիությանը կոչ է արել Brexit-ից հետո երկիրն ընդունել միության կազմ:
«Մենք չենք հրաժարվել ԵՄ լիիրավ անդամություն ստանալու մեր ձգտումից: Brexit-ի բերած աճող անորոշությունը կվերացվի միայն այն բանից հետո, երբ Թուրքիան անդամակցի», - ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Անկարայում:
Թուրքիան 1963-ին ԵՄ-ի հետ (այն ժամանակ՝ ԵՏՀ) ասոցացման համաձայնագիր է ստորագրել, իսկ 1987-ին դիմել է միությանը անդամակցելու համար:
Այնուամենայնիվ, անդամակցության բանակցությունները սկսվել են միայն 2005 թ.-ին և բազմիցս դադարեցվել են տարաձայնությունների պատճառով: Բանակցային դոսյեի 35 գլուխներից 16-ն այժմ բաց են:
2016-ի մարտին Բրյուսելը ակտիվացրել է բանակցությունները՝ Թուրքիայի համաձայնության դիմաց, որը կօգնի կրճատել միգրանտների հոսքը դեպի Եվրոպա: