05/03/2021 11:14
Վատնված ռեսուրս մի երկրում, որը ոչ մի ռեսուրս վատնելու «շքեղություն» չպետք է թույլ տա. Մարուքյանը՝ Վճռաբեկի դատավորի ընտրության մասին
Վատնված ռեսուրս, վատնված շանսեր մի երկրում, որը ոչ մի ռեսուրս վատնելու «շքեղություն» չպետք է թույլ տա, լրագրողների հետ հանդպմանը, անդրադառնալով Վճռաբեկ դատարանի դատավորի ընտրությանը, ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:
«Պատկերացնո՞ւմ եք՝ պետությունն ինչ ռեսուրս է ծախսում, հանրային ամբողջ ուշադրությունը զբաղեցվում թեմայով և վերջում Վճռաբեկ դատարանի որևէ դատավոր չի ընտրվում ուղղակի բոյկոտի պատճառով», - նշեց նա:
Պատգամավորի համար դա անհասկանալի է: Մարուքյանը ամբսուրդ է համարում ԲԴԽ նախագահի հետ պայմանավորված խնդրի պատճառով խնդրի հետ կապ չունեցող դատավոր չընտրելը: