Հայ ժողովրդի գերխնդիրը. Հայկական պետության ապագան չի կարելի պատկերացնել առանց հստակ ծրագրերի. Կամո Աթայան

15/04/2021 16:29

Հայ ժողովրդի գերխնդիրը. Հայկական պետության ապագան չի կարելի պատկերացնել առանց հստակ ծրագրերի. Կամո Աթայան


Հայ ժողովուրդն անկախության 30 տարիների ընթացքում ունեցավ մեծ հաղթանակ՝ ի դեմս Ազատ Արցախի Հանրապետության ստեղծման, զարգացման և կայացման: Հայաստանն այդ հաղթանակից 30 տարի հետո պարտվեց՝ մի քանի ամիս առաջ կորցնելով Արցախի Հանրապետության տարածքի մոտ 80 տոկոսը, և ստորացուցիչ պայմաններում 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրեց հայտնի հայտարարությունը, որը փաստացի արձանագրեց Հայաստանի կապիտուլյացիան…

Նկատենք, որ Հայաստանի կապիտուլյացիան այլ հարթություններում, մասնավորապես, բարոյական և արժանապատվության տիրույթներում շարունակվում է, ու բռնապետ Իլհամը բոլոր հարթակներում շարունակում է վիրավորել հայի արժանապատվությունը, որի արժանի պատասխանը հայ ժողովրդի կողմից շատ է ուշանում: Մասնավորապես, «ավարի այգի թանգարան» բացելով Բաքվում, նա գենային մակարդակով կրկին հիշել է իր քոչվոր նախնիններին...

Ադրբեջանն ու Թուրքիան ցնծության մեջ են, ստեղծված են բոլոր նպաստավոր պայմանները, ոչ միայն ամբողջովին իրենց օգտին լուծելու Արցախի խնդիրը, այլև լուծելու կարևոր հարց պանթյուրքիզմի և մեծ թուրանի ստեղծման ճանապարհին՝ այն է Սյունիքով միացնել Թուրքիան և Ադրբեջանը: Դա այժմ հնարավոր է նաև խաղաղ պայմաններում՝ ՀՀ թուրքասեր իշխանության օգնությամբ:

Աշխարահասփյուռ հայությունը, մոտ 8 միլիոնանոց հայկական Սփյուռքը այս ամիսներին ամենուր ապրում է խոցված արժանապատվության զգացումով: Մտածող մարդիկ չեն կարողանում ներել այն սխալները, որոնք հանգեցրին այսպիսի վիճակի: Մի՞թե այդքան մեծագործություններ կատարած հայերի համար մի մեծ դժվարություն էր մեր բանակը նոր տեխնոլոգիաներով ու հատկապես ԱԹՍ-երով զինելը: Չէ՞ որ 2016թ ապրիլյան քառօրյան ցույց տվեց, որ թշնամին դրա վրա լուրջ միջոցներ է ծախսում և ունի հաջողություններ։

Մի՞թե առանձնակի դժվարություն էր մի քանի հարյուր միլիոն դոլարով ոչ միայն դրանցից անհրաժեշտ քանակություն ձեռք բերելն, այլև ՀՀ-ում դրանց անընդհատ նորացվող արտադրության կազմակերպումը:

Հարցեր, որոնք շատ են ու նաև անպատասխան։

Հայաստանում հետպատերազմյան շրջանում ոգևորող ոչ մի բան տեղի չունեցավ: Երբ կապիտուլյացիայի թուղթը ստորագրվեց, թվում էր, որ դրան հաջորդելու են ինչպես ինքնասպանություններ, այնպես էլ՝ հրաժարականներ: Բայց արի ու տես, որ դրանցից ոչ մեկի ականատեսը ժողովուրդը չեղավ, ու հաճույքով մարդիկ նախարար, փոխնախարար ու պատգամավոր են դառնում, ու նաև հանդգնում են ամենաբարձր մակարդակով ամեն ինչ խեղաթյուրել ու ներկայացնել իրենց անհրաժեշտ ռակուրսով։
Ընդիմությունն ավելի քան հինգ ամիս փորձում էր սահմանադրական ճանապարհով հասնել իշխանափոխության, սակայն անարդյունք։

Դեռ ավելին՝ այդ ընթացքում մի անգամ իշխանությունը խոսեց նոր ընտրությունների մասին, հետո ինքն իրեն «սիրտ տալով» սկսեց մարդամեջ դուրս գալ ու մի օր էլ հայտնեց, որ պետության մեջ նման պահանջ չկա, և միայն երկրորդ ալիքից հետո կրկին խոսեց ընտրությունների մասին, որը սակայն դեռևս հստակ ամրագրված չէ: Նկատելի է, որ ընդդիմադիր շարժման միջուկը կազմող կուսակցություններն և անհատները չեն կարողանում ազգային մեծ համախմբման հասնել այդ հույժ կարևոր գործում:

Իսկ ի՞նչ է տեղի ունենում բզկտված, մի բուռ դարձած Արցախում: Այնտեղ, ըստ էության, ոչ մի քաղաքական գործընթաց տեղի չի ունենում: Հետպատերազմյա այս ամիսներին փորձում են գոնե նվազագույն պայմաններ ստեղծել տասնյակ հազարավոր ներքին փախստականների, բնակարաններ կորցրածների և, իհարկե, զոհվածների ու հաշմանդամ դարձածների ընտանիքների համար:

Չպետք է մոռանալ նաև պատերազմի ընթացքում ենթակառուցվածքների կրած լուրջ վնասների ու դրանց վերականգնման ու նորացման մասին: Ինչպես մի քանի օր առաջ ընկերս արտահայտվեց՝ այսօր Արցախն ավելի շատ նման է մի մեծ կայարանի, որտեղ քաղաքական գործընթաց լինել չի կարող: Մարդիկ շվարած են, ոչ մեկը նույնիսկ վատ երազում այսպիսի իրավիճակ չէր պատկերացնում…

Այստեղ ավելի շատ խոսում են գոնե վերջին փշրանքները հայեցի պահելու գործում Ռուսաստանի վճռորոշ դերի ու նաև ռուս խաղաղապահների մասին, որոնք Արցախում են:

Բայց ժամանակը չի սպասում, եթե հայ ժողովուրդը չկարողանա Հայաստանի ու Արցախի հետագայի հետ կապված հստակ օրակարգ ձևավորել, ապա ինչպես մի դար առաջ, այսօր էլ նման օրակարգ ուրիշները մեր փոխարեն կրկին կձևավորեն։

Դիտարկումները և իրողությունները հաստատում են, որ Հայաստանի ներկա իշխանություններն ի վիճակի չեն ի շահ ՀՀ-ի և Արցախի որևէ կոնկրետ քայլ ձեռնարկել՝ քանզի նրանք պարտված են, ու իրենց մնում է անարյուն ձևով, հոժարակամ թողնել իշխանությունը և սպասել արդար դատաստանի: Չէ՞ որ ՀՀ-ն Արցախի անվտանգության երաշխավորն էր մոտ երեսուն տարի ու այդ առաքելությունը նաև փորձության պահերին էր պատվով կատարում, և դա տևեց մինչև անցած տարվա սեպտեմբերի վերջը…

Ներկա փուլում հայ ժողովուրդի գերխնդիրն ազգային նոր իշխանությունների ձևավորումն է: Միայն ազգային, հայրենանվեր իշխանությունների պարագայում, և համառ, գերլարված աշխատանքի շնորհիվ կարելի է ձևավորել ՀՀ ապագային միտված օրակարգ ու ձեռնմուխ լինել դրա կատարմանը:

Միայն ՀՀ նոր իշխանությունների ձայնը լսելի կլինի աշխարհում ու մասնավորապես Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացում այն հստակ դերակատարում կունենա: ՀՀ-ն, անկասկած, կփորձի վերականգնել Արցախի անվտանգության երաշխավորի իր դիրքերը:

Համապատասխան լծակներով ու գործիքակազմով իր օրակարգը կթելադրի այդ խնդրի լուծման միջազգային հարթակին՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին: Ձևավորված հայկական օրակարգի հիմնական պահանջը պետք է լինի նվազագույնը ԽՍՀՄ փլուզման պահին ԼՂԻՄ-ի ունեցած տարածքով Արցախի Հանրապետության ճանաչումն ազգերի ինքնորոշման անքակտելի իրավունքի կիրառմամբ: Այստեղ մեծագույն դժվարություններից մեկը կլինի բանակցություններով նախկին ԼՂԻՄ-ի տարածքի ամբողջական վերականգնումը՝ դեօկուպացիան, քանզի Ադրբեջանն այն կփորձի օգտագործել իր կազմում ինքնավարություն ստեղծելու պատրվակով, կամ ավելի ճիշտ՝ խաբկանքով:

Հայկական պետության ապագան չի կարելի պատկերացնել առանց հստակ ծրագրերի: Մենք անպայման պետք է ստեղծենք մեր զարգացման ազգային ռազմավարությունը, որն էլ կդրվի մեր պետության զարգացման ծրագրերի հիմքում: Վերջին երեք տարում արյուն ու պարտություն բերած ծանր իրողությունները հաստատում են, որ հայ ժողովուրդը իր դառը պատմությունից անհրաժեշտ դասեր չի քաղում, այլապես նա իր բոլոր ձեռքբերումները երեք տարի առաջ չէր վստահի պատեհապաշտների ու քաղաքական աճպարարների այդ ոհմակին, որոնք մսխելով ժողովրդական լայն աջակցությունն, ազգին պարտություն և արյուն բերին: Այո, ոչ մեկին թույլատրված չէ ժողովրդավարության անվան տակ խաղալ ազգի նուրբ լարերի վրա, նրա մի հատվածին զոմբիացնել ու սկսել այն սև գործը ներսից կատարել, որը թշնամին դրսից չկարողացավ լրիվությամբ իրականացնել:

Այս բոլորի իրագործման համար անհրաժեշտ է նախ մշակել ազգային գաղափարախոսություն, որից հետո ազգային գաղափարների շուրջ իրականացնել լայն ազգային համախմբում, ու դրանից հետո, ըստ անհրաժեշտության լուծել մարտավարական խնդիրներ, որոնց մեջ կարևորն ինչպես նշվեց նոր կառավարության ձևավորումն է: Իսկ իրականությունը բոլորովին այլ է՝ յուրաքանչյուր աստծո օր ականատես ենք հերթական նոր կուսակցության հիմնադրման շնորհանդեսին…

Հեղինակ՝ Կամո Աթայան

Աղբյուր՝


Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

07/05/2024 23:00 «Երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր քննարկելու նպատակով»․ Փաշինյանը Պապոյանին 6 օրով ԱՄՆ է գործուղել 07/05/2024 22:48 Բարտոլինյան գեղձի կիստա. Բուժումը 07/05/2024 22:35 Առաջին երկիրը, որտեղ կայցելի Պուտինը՝ վերընտրվելուց հետո, Չինաստանն է 07/05/2024 22:20 Վահան Կոստանյանը ՆԱՏՕ-ի կենտրոնակայանում էր 07/05/2024 22:06 Վթար Խորենացու փողոցում․ տուժածներին հիվանդանոց են տեղափոխել 07/05/2024 21:54 Զորամասի պահպանության տեղամասում հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ 07/05/2024 21:47 Կադիրովը մայիսի 9-ից հետո նոր, լավ փոփոխություններ է ակնկալում 07/05/2024 21:31 Ռուսաստանը համաշխարհային տերություն է․ Պուտին 07/05/2024 21:21 Երկրաշարժ Շողակաթ գյուղից 19 կմ հյուսիս․ Զգացվել է Գեղարքունիքի մարզի տարբեր բնակավայրերում 07/05/2024 21:14 Հիսուսն իմ Աստվածն ա՝ առանց միջնորդի․ Արմեն Փամբուխչյան 07/05/2024 21:08 Խոշոր հրդեհ Երևանի Դեղատան փողոցում․ Տներից մեկում 63-ամյա բնակչի դին է հայտնաբերվել 07/05/2024 20:59 «Եկեղեցին առանցքային դերակատարություն ունի ժողովրդին հուզող խնդիրների հաղթահարման գործում»․ Արամ Ա կաթողիկոսն իր զորակցությունն է հայտնել Գերագույն Հոգևոր Խորհրդի հայտարարությանը 07/05/2024 20:45 Իրական գործակալների բացահայտմանը քիչ է մնացել․ Արսեն Բաբայան 07/05/2024 20:30 «Եկեղեցին զգուշացնում է այն ամենի մասին, ինչը մենք չկարողացանք կանխել Արցախում»․ Մետաքսե Հակոբյանը միացել է «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման քայլերթին 07/05/2024 20:15 22-ամյա երիտասարդը մարմնական վնասվածքներ է հասցրել շտապօգնության բժշկին և վարորդին 07/05/2024 20:00 Փաշինյանի «ռյուկզակը» խորհրդանիշ էր, որ մարդիկ «ռյուկզակները» գցելու են ուսներին, դուրս գան, ոնց որ Արցախի դեպքում արեցին․ Նույնը կլինի Հայաստանում, եթե չպայքարենք․ Քաղաքացի 07/05/2024 19:45 Կտրվեր այս ձեռքս, որ քեզ ընտրել եմ․ Քաղաքացին՝ Փաշինյանին 07/05/2024 19:30 10-ից ավելի անձանց միջև ծեծկռտուք է տեղի ունեցել, հնչել է կրակոց 07/05/2024 19:18 Հայ Առաքելական եկեղեցին զանգերն է հնչեցնում, վտանգի մեջ է Հայրենիքը․ Պարտավոր եմ և գնում եմ Եկեղեցու կանչով․ Մետաքսե Հակոբյան 07/05/2024 19:07 «Շիրակը հանուն հայրենիքի» շարժումը ավտոերթ է իրականացնում Գյումրիում (Տեսանյութ) 07/05/2024 18:54 Ավտոբուս է այրվել Նորաշեն թաղամասում 07/05/2024 18:45 «Անգամ այս իշխանության օրոք դատարանը վճռեց, որ Մանե Գևորգյանը զրպարտել է Արթուր Վանեցյանին, Արման Բաբաջանյանն էլ դատարանում պարտվեց»․ Իրավապաշտպանը փաստեր է հիշեցնում 07/05/2024 18:30 Հայաստանում առաջին անգամ թողարկվում է UnionPay International-ի քարտեր. Ակբա բանկ 07/05/2024 18:17 Եվրոպայի 30 քաղաքներում տեղի կունենան ցույցեր՝ հաջակցություն «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման 07/05/2024 18:06 ՀՀ Երկրորդ նախագահի գրասենյակից արձագանքել են Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը 07/05/2024 17:53 Ճշմարտությունը կհաղթի ստին․ Արթուր Վանեցյան 07/05/2024 17:46 Հոգևոր սպասավորները չեն կարող անհաղորդ մնալ ժողովրդի անհանգստություններին․ Կոչ ենք անում նաև իշխանություններին` անսալ ժողովրդի հիմնավոր պահանջներին․ Գերագույն Հոգևոր Խորհուրդ 07/05/2024 17:36 «Հայաստանում ազատ խոսքը բանտարկված է, բավական է լռեք». Բողոքի ակցիա` Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մոտ 07/05/2024 17:26 Ֆեյքերի միջոցով արցախցիների դեմ ատելության քարոզ է տարվում․ Ահազանգ 07/05/2024 17:14 ՀՀ կառավարության ղեկավարը թշնամուն է հանձնել ՀՀ ինքնիշխան տարածքը` խախտելով ՀՀ տարածքային ամբողջականությունը․ Արթուր Ղազինյան 07/05/2024 17:02 Ես չեմ ճանաչում մի երկիր, որը թշնամաբար տրամադրված իր հարևանի հետ անվտանգության և պաշտպանվածության երաշխիքը համարի սահմանին տնկած սյուները․ Արտակ Զաքարյան 07/05/2024 16:52 Բագրատ Սրբազանի առաջնորդած երթը վաղը կշարունակվի Չարենցավանի Վերածննդի հրապարակից 07/05/2024 16:42 Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը հյուրախաղերով հանդես կգա ԱՄՆ-ում 07/05/2024 16:35 Հայկական բժշկական ասոցիացիան միանում է Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժմանը 07/05/2024 16:32 Թուրքիայում կցուցադրվի Արա Գյուլերի «Գումգափուի ձկնորսները» ֆոտոշարքը 07/05/2024 16:29 Ծանրամարտի աշխարհի 2027 թվականի առաջնությունն աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որ անցկացվելու է Հայաստանում. Արայիկ Հարությունյան 07/05/2024 16:27 Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների հետ քննարկվել է «Ազգային փոքրամասնությունների մասին» օրենքի նախագիծը 07/05/2024 16:23 Քննադատելն ինքնանպատա՞կ է, որ ԵԱՏՄ-ին քննադատենք. Փաշինյան 07/05/2024 16:19 Սյուները գյուղի մեջ են լինելու, վաղը էստեղ չենք լինելու, որովհետև մնում է Ադրբեջանին. Կիրանցի բնակիչ (Տեսանյութ) 07/05/2024 16:16 Մնում է ամենացավալին՝ գյուղի հարցը. Կիրանցի գյուղապետն ասել է, թե ինչ հողակտորներ կարող են անցնել Ադրբեջանին (Տեսանյութ) 07/05/2024 16:09 Բոլորդ կգնաք, Ոսկեպարի եկեղեցում մոմ կվառեք, կաղոթեք. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 16:05 Ինչքան «նարկոբարոն» ու «գործակալ» կա՝ հավաքել, եկել եք այստեղ․ Բագրատ Սրբազանը հեգնեց Փաշինյանին և ողջունեց երթին միացած չարենցավանցիներին (Տեսանյութ) 07/05/2024 15:56 ՔՊ-ի քաղաքական թիմը շատ կուռ է. Փաշինյանը՝ Բագրատ Սրբազանի հայտարարության մասին (Տեսանյութ) 07/05/2024 15:49 Մարդկանց վախեցնողներն են վախենում այս ամենից․ Բագրատ Սրբազանը անձրևի ու կարկուտի տակ Նալբանդյանի «Ազատությունն» արտասանեց (Տեսանյութ) 07/05/2024 15:37 Դե հենց դա է, որ մենք չենք ձախողել, ինքն է ձախողել, դրա համար էլ ուզում ենք իր ձախողումները շտկել. Միքայել Սրբազան (Հրապարակ) 07/05/2024 15:33 Նիկոլ Փաշինյանը թող իր խոստացածն անի, նա խոստացել է ձեռքը կտրել, եթե Տավուշից հող տա․ Բագրատ Սրբազան 07/05/2024 15:30 «IMPERIAL ORCHESTRA»-ն Երևանին զգացմունքների կայսրություն կնվիրի 07/05/2024 15:20 ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ 07/05/2024 15:18 Ակնհայտ է, որ այսօր Ամենայն Հայոց Կաթողիկոսը Հայաստանում առաջնորդում է քաղաքական շարժում. Փաշինյան 07/05/2024 15:11 Հայ-բելառուսական խանութներում վտանգավոր սննդամթերք է հայտնաբերվել, այն ոչնչացվել է 07/05/2024 15:06 Արմավիրում վթարային ջրանջատում կլինի 07/05/2024 15:03 Մանասյանը Ժնևում մասնակցում է Մարդու իրավունքների ազգային ինստիտուտների գլոբալ դաշինքի ամենամյա նիստին 07/05/2024 15:01 Նիկոլ Փաշինյանը չի մասնակցել Պուտինի երդմնակալության արարողությանը, քանի որ հրավեր չի ստացել 07/05/2024 14:56 Ռադիո մտնելիս այնտեղի ոստիկաններից ու աշխատողներից մի 600 անագամ ներողություն եմ խնդրել, դուռը ջարդել եմ, հետո իմ ձեռքով սվաղել եմ. Փաշինյան 07/05/2024 14:51 Ասում են՝ տաճարը հաղթելու է փողոցին, ո՞նց, սրճարանները փակելո՞ւ ենք, մոմավառության ու մոմավաճառության կետե՞ր ենք բացելու. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 14:46 Ես «Սիլ» ջուր եմ խմում․ Սրբազանի ակնարկը 07/05/2024 14:44 Համաձայն եմ մինչև նոյեմբեր խաղաղության պայմանագիր կնքելու գաղափարի հետ. Փաշինյան 07/05/2024 14:40 70-ամյա կնոջ նկատմամբ ավազակային հարձակման դեպքը բացահայտվել է․ 25-ամյա երիտասարդ է կալանավորվել․ ՔԿ 07/05/2024 14:37 Մհեր Գրիգորյանը և Իվանա Ժիվկովիչը քննարկել են Հայաստանում ՄԱԶԾ կողմից իրականացվող ծրագրերը 07/05/2024 14:35 Մենք որդեգրել ենք ՀՀ-ում ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնելու քաղաքականություն. Սիմոնյանը՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականին 07/05/2024 14:33 Հորդորում ենք միանալ «Տավուշը հանուն Հայաստանի» շարժման երթին․ ՀԱՍԵ Արցախի թեմի կոչը 07/05/2024 14:31 Ինքնիշխանության գերեզմանափորն ինքն է․ Սրբազանը՝ Փաշինյանին 07/05/2024 14:25 Իմ բոլոր երեխաները Կիրանցում են ամառային արձակուրդներն անցկացրել, Արփին ավելի քիչ. Փաշինյան 07/05/2024 14:21 Նոյեմբերի 9-ի հայտարարության ոչ մի կետ չի գործում. Փաշինյան 07/05/2024 14:17 Նիկոլ Փաշինյանը համոզված է՝ Հայաստանի 29 հազար 743 քառակուսի կմ տարածքը 1 տարի հետո չի փոխվի 07/05/2024 14:11 Չի կարող այդպիսի բան լինել ուղղակի, բացառված բան է. Փաշինյանը՝ ՌԴ հեռուստաալիքների հեռարձակման վերաբերյալ զգուշացում արեց 07/05/2024 14:04 Ադրբեջանն այսօր մեր ոչ մի ճանապարհ չի ապաշրջափակել. Փաշինյան 07/05/2024 13:57 Պուտինը պաշտոնապես երդվել է և վերստանձնել ՌԴ նախագահի պաշտոնը 07/05/2024 13:53 Նախորդ տարի մասնակցել եմ, չեմ կարծում, որ ամեն տարի պետք է մասնակցեմ. Փաշինյանը` մայիսի 9-ին Մոսկվայի շքերթին չմասնակցելու մասին 07/05/2024 13:50 «Արդեն անլուրջ է». Նիկոլ Փաշինյանն՝ իր հրաժարականի մասին 07/05/2024 13:46 Ես չեմ եկել վարչապետի թեկնածու լինելու հարցը քննարկելու, եկել եմ շարժմանն ու Սրբազանին աջակցելու․ Թաթոյան (Տեսանյութ) 07/05/2024 13:40 Փոքրիկ հայրական խնդրանք մը բոլորին. ինչով կարող եք, օգնեք Լէո Նիկոլյանին. Տեր Սերոբ քահանա 07/05/2024 13:33 Փակուղային զգացողությունը հաղթահարված եմ համարում. մենք գտել ենք մեր հայրենիքը. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 13:28 Ովքեր պահանջում են դադարեցնել սահմանազատումը, ամեն ինչ կանեն, որպեսզի ՀՀ-ի նոր տարածքներ օկուպացվեն՝ դա օգտագործելով ՀՀ-ում քաղաքական փոփոխություններ անելու համար. Փաշինյան 07/05/2024 13:24 Ես ճանապարհ եմ անցնում Բագրատ Սրբազանի հետ և կուսակցական որևէ հարց ինձ չի հետաքրքրում. Թովմաս Առաքել 07/05/2024 13:21 Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու են սահմանազատման ու սահմանագծման գործընթացը սկսել Տավուշից 07/05/2024 13:15 Որևէ երաշխիք չկա, ասում են՝ «երկու գյուղ տվեցինք, դիմացը ստացանք ռիսկերի նվազեցում», սա ասելու բա՞ն է, նույնիսկ վերացում չի է՜, նվազեցում․ Սրբազան 07/05/2024 13:11 Փաշինյանը վաղը մեկնում է Մոսկվա. կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում 07/05/2024 13:08 1988-ի սահմանազատման գործընթացի փաթեթը տեսել ենք, մեր սեղանին է, բայց այն իրավական ուժ չի ստացել. Փաշինյան (Տեսանյութ) 07/05/2024 13:03 Չեմ կարծում, որ ՀՀ-ում կա հրապարակ, որը կարող է տեղավորել 3մլն վարչապետի. Փաշինյանը՝ քաղաքացիներին հանդիպելու մասին (Տեսանյութ) 07/05/2024 12:56 Ես մարդկանց վրա չեմ թքել երբեք, էն էլ թիկնապահների բռնած վիճակով, թող չվախենա դրանից․ Բագրատ Սրբազանը՝ Ալեն Սիմոնյանին (Տեսանյութ) 07/05/2024 12:48 Տավուշում սահմանազատման գործընթացն ունի մի նպատակ՝ անիրագործելի դարձնել պատերազմը. այս պահի դրությամբ աշխատանքի 90 տոկոսն արված է. Փաշինյան 07/05/2024 12:44 Եթե սյուների տեղադրումը չկանգնի, իրենք կկանգնեն․ Բագրատ Սրբազան (Տեսանյութ) 07/05/2024 12:39 Սահմանային սյուներն անվտանգության երաշխիքի սյուներ են. Փաշինյան (Տեսանյութ) 07/05/2024 12:35 Ամեն ինչ անելու ենք, որ սահմանային սյուները շատացնենք. Նիկոլ Փաշինյան 07/05/2024 12:32 Միրզոյանը Հունգարիայի փոխվարչապետին է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» ծրագիրը 07/05/2024 12:29 Մենք պետք է համերաշխ լինենք, եթե ՔՊ-ից էլ հայտարարեն՝ միանում ենք, պետք է ողջունենք․ Բագրատ Սրբազանի առաջնորդությամբ շարունակվում է երթը դեպի Երևան (Տեսանյութ) 07/05/2024 12:25 Եկեղեցու սպասավորները ոչ թե սպառնում են խլել աշխարհիկ պետությունը մեզանից, այլ ընդվզում են մեր քաղաքական մտքի հանդեպ իրենց գերակայության անդառնալի կորստի դեմ 07/05/2024 12:19 Փաշինյանը Պուտինի երդմնակալությանը չգնաց, որովհետև կա՛մ չթողեցին, կա՛մ էլ նախընտրելի էր Էրդողանի երդմնակալությանը գնալն ու Ալիևի և տիկնոջ հետևում նստելը 07/05/2024 12:14 Իշխանությունն ամեն գնով փորձում է անվանարկել տարբեր ուժերին, թե իրականացվում է ռուսական որևէ պլան․ Աբրահամյան 07/05/2024 12:10 Ընդդիմությունն արտահերթ ընտրության համար վայր կդնի մանդատները, բայց Փաշինյանը չպետք է մնա որպես վարչապետի պաշտոնակատար․ Խաչատրյան 07/05/2024 12:05 LIVE. Նիկոլ Փաշինյանի ասուլիսը 07/05/2024 11:57 «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մեջ ակտիվ մասնակցություն ունեն դաշնակցականները, մենք աջակցում ու կոչ ենք անում բոլորին միանալ․ Խաչատրյան (Տեսանյութ) 07/05/2024 11:52 Արդյո՞ք ՔՊ-ն որևէ հիմք ունի հայտարարելու, որ տավուշյան շարժումն ուղղորդվում է ՌԴ-ից 07/05/2024 11:46 Գլխավոր դատախազը հերքեց իշխանությունների պնդումները, որ որոշ ուժեր արտերկրից դրդված՝ փորձում են ՀՀ-ում հեղաշրջում իրականացնել․ Խաչատրյան (Տեսանյութ) 07/05/2024 11:42 Աշոցք. Բավրայում ձյուն է եկել (Լուսանկարներ) 07/05/2024 11:39 Կիրանց բնակավայրից 1800 մ հյուսիս տեղի է ունենալու պայթեցման աշխատանք. ՊՆ 07/05/2024 11:37 ԱԺ պատգամավորի առաջնային պարտականությունն ԱԺ լիագումար նիստերին մասնակցելն է. Վարդանյանը՝ Տավուշ չգնալու մասին 07/05/2024 11:31 Պետական ինստիտուտները և ՔՊ-ն կանգնած են սահմանամերձ բնակիչների կողքին. խնդիրները միասին ենք լուծելու. ՔՊ-ական պատգամավոր 07/05/2024 11:22 Կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամը 100 մլն դոլար է տրամադրել Հայաստանին