12/06/2021 18:32
Հայ առաքելական եկեղեցու դեմ մեկ Ալիևն ու Էրդողանն են աշխատում, մեկ էլ՝ Նիկոլը. Աշոտյան
Հայ առաքելական եկեղեցու դեմ մեկ Ալիևն ու Էրդողանն են աշխատում, մեկ էլ՝ Նիկոլը, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ, ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
«Նիկոլը երեկ Ղազանչեցոցի վրա երկրորդ ռակետային «օբստրելն» արեց: Առաջինն Ալիևն էր՝ պատերազմի ժամանակ: Նիկոլն էլ սպառնաց հոգևորականներին: Սա Ղազանչեցոցի գմբեթին հասցված երկրորդ հարվածն էր: Նիկոլ հավասար է Ալիև. սա ակնհայտ ճշմարտություն է, նրանց համար թիրախները նույնն են՝ եկեղեցի, ժողովուրդ, Արցախ, հայրենասերներ», - ասաց Աշոտյանը։